Leaf

Ազգային պարկը հատուկ օրենքով պահպանվող տարածք է։

Աղտոտվածությունը վնասակար նյութերի ներթափանցումն է շրջակա միջավայր։

Այլընտրանքային էներգիան այն էներգիան է, որը չի արտադրվում հանածո վառելիքից և չի առաջացնում ջեմոցային գազեր։

Արագ նորաձևությունը ցածր գներով հագուստի զանգվածային արտադրությունն է, որը հանգեցնում է սպառման բարձր մակարդակի։

Բնական ռեսուրսները երկրի բնակչության պահանջմունքների բավարարման համար օգտատործվող ռեսուրսներն են։

Բնապահպանական աղետը շրջակա միջավայրում տեղի ունեցող անդառնալի փոփոխություն է։

Բնապահպանական իրավունքը բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունների իրավական կարգավորումն է։

Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմն (ԳՄՕ) այն օրգանիզմն է, որի գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է գենային ինժեներիայի մեթոդներով։

Գերբնակեցումը բնակչության անկառավարելի աճն է այն միջավայրում, որտեղ գտնվում է այդ բնակչությունը։

Գծային տնտեսությունը տնտեսության վարման ձև է հիմնված «ձեռքբերում, օգտագործում, դեն նետում» սկզբունքի վրա։

Երաշտը օդի բարձր ջերմաստիճանի, ցածր հարաբերական խոնավության պայմաններում տեղումների երկարատև անբավարարությունն է։

Երկրորդ արդյունաբերական հեղափոխությունը (տեխնոլոգիական հեղափոխություն) 19-րդ դարի վերջից 20-րդ դարի սկիզբն ընկած հատվածն է՝ արագ գիտական հայտնագործություններ, զանգվածային արտադրություն, արդյունաբերականացում։

Զրո թափոնը գործունեության տեսակ է, երբ մարդիկ, կամ կազմակերպությունները նվազագույնի են հասցնում իրենց կողմից թափոնների առաջացումը։

Էլեկտրամագնիսական ալիքները լիցքավորված մասնիկների ստեղծած էլեկտրական և մագնիսական դաշտերի պարբերական տատանումներն են։

Էկոլոգիապես մաքուր ապրելակերպը շրջակա միջավայրին նվազագույն վնասներ հասցնող ապրելակերպ է։

Էկոհամակարգը մեկ միասնական ֆունկցիոնալ ամբողջության մեջ միավորված կենդանի օրգանիզմների և նրանց ապրելու միջավայրի համակեցությունն է։

Թափոնների կառավարումը թափոնների հավաքմանը, փոխադրմանը, վերամշակմանն ու երկրորդային օգտագործմանն ուղղված գործընթաց է։

Թափոնների տեսակավորումը թափոններն առանձնացնելու գործընթաց է։

Թթվային անձրևները մթնոլորտում արդյունաբերական արտանետումների և խոնավության փոխազդեցության հետևանքով առաջացած թթվային տեղումներ են։

Թունավոր տարրերը տարրերի խումբ են, որոնք օրգանիզմում կարող են առաջացնել թունավորում։

Ծովի մակարդակի բարձրացումը համաշխարհային օվկիանոսի/ գետերի մակարդակի բարձրացումն է, որը կարող է առաջանալ օրինակ երկրի ջերմաստիճանի բարձրացման պատճառով։

Կալիֆորնիական որդը որդերի այն տեսակն է, որը ավելի լավ է վերածում սննդային մնացորդները կենսահումուսի։

Կայուն զարգացումը բավարարում է ներկա սերունդների բնական ռեսուրսների հանդեպ պահանջմունքները առանց վտանգի տակ դնելու ապագա սերունդների պահաջմունքները բավարարելու իրավունքը:

Կայուն նորաձևությունը (էկոնորաձևություն) էկոլոգիապես մաքուր միջոցների օգտագործմամբ նորաձև հագուստների պատրաստումն է։

Կանաչ շարժումը բնապահպանական շարժում է՝ ուղղված շրջակա միջավայրի պաշտպանությանը։

Կենսավտանգավոր թափոնները այն թափոններն են, որոնք կենսաբանական հատկություններով վտանգ են ստեղծում կամ կարող են ստեղծել մարդու առողջության կամ շրջակա միջավայրի համար։

Կենսաքայքայվող պլաստիկը պլաստիկի այն տեսակն է, որը կարող է սպառվել միկրոօրգանիզմների կողմից և քայքայվել։

Կլիմայի փոփոխությունը ամբողջ երկրագնդում կամ առանձին գոտիներում տեղի ունեցող կլիմայական փոփոխությունն է։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մասնավոր կամ պետական ոլորտում գործող ցանկացած առևտրային և այլ
կազմակերպության նվիրումն է այն հասարակությանը, որում գործում է այդ կազմարերպությունը։

Հեղուկ թափոնները արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերն են։

Հիդրոէլեկտրոկայանը էլեկտրակայանի տեսակ է, որտեղ ջրի հոսքի փոխակերպվում է էլեկտրական էներգիայի։

Հումուսը հողի օրգանական, մուգ գունավորված մաս է՝ ձևավորված բուսական և կենդանական մնացորդների փոփոխությունից։

Մեթան գազը (ճահճագազ, հանքագազ) անգույն, անհոտ գազ է։ Առաջանում է օրգանական նյութերի նեխումից։

Նավթի արտահոսքը բնապահպանական աղետ է, որի ժամանակ նավթը հայտնվում է ջրային կամ այլ օբյեկտների մակերևույթին։

Շրջանաձև տնտեսությունը ռեսուրսների օգտագործման համակարգ է, որտեղ գերակայում է ռեսուրսների կրճատումը, վերամշակումը և վերօգտագործումը։

Որդերի սրճարանը կոմպոտացման մի տեսակ է , որտեղ օգտագործվում են որդեր՝ որպես սննդի արագ վերամշակողներ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթներն անտեսանելի էլեկտրամագնիսական ալիքներ են, որոնք ազդում են մարդու առողջության վրա։

Պատասխանատու սպառումը սպառման տարբերակ է, որը հաշվի է առնում կայուն զարգացման հիմքերը։

Ջերմոցային էֆեկտը մարդու տնտեսական գործունեության հետևանքով պայմանավորված Երկրի ջերմաստիճանի բարձրացումն է (օդի միջին ջերմաստիճանի փոփոխություն)։

Ռադիոակտիվ թափոնները ռադիոկատիվ նյութեր են, որոնք չեն նախատեսվում օգտագործել այլ նպատակով և ենթակա են կենսոլորտից մեկուսացման։

Սառցաշերտի հալումն այն գործընթացն է, երբ սառցադաշտերի հալումն ավելի արագ է տեղի ունենում, քան նոր սեզոնային ձյան կամ սառույցի կուտակումը։

Սինտեպոնը (պոլիէթիլենային բամբակ) ջերմային եղանակով ամրացված սինթետիկ մանրաթելերից պատրաստված ոչ հյուսված գործվածք է։

Տիեզերքի աղտոտվածությունը տիեզերք ուղարկված սարքավորումների կամ դրանց բեկորների արդյունքում առաջացած աղտոտվածությունն է։

Տոֆուն չեզոք համ ունեցող սպիտակուցով հարուստ սննդամթերք է։

Օրգանական գյուղատնտեսությունը գյուղատնտեսության վարման համակարգ է՝ հիմնված օրգանական պարարտանյութերի (գոմաղբ, կոմպոստ և այլն) և հողի նվազագույն մշակման համակարգերի վրա։