Planet

Ածխաթթու գազը (CO2) ածխածնի երկօքսիդն է՝ ածխածնի և օրգանական միացությունների այրման վերջնական արդյունքը։

Աղբավայրը արտադրության և կենցաղային թափոնների կուտակման տարածք է։

Այգին մարդու կողմից աճեցված պտղատու ծառերով և թփերով տարածք է։

Անտառահատումը ծառերի հատման և անտառից դուրսբերման գործընթաց է։

Ապակե շիշը ապակուց պատրաստված շիշ է։

Արևային մարտկոցները մի շարք ֆոտոէլեկտրական էլեմենտների միասնությամբ արևային էներգիան անմիջականորեն էլեկտրականի փոխակերպող սարքեր են։

Բազմակի օգտագործման տոպրակն այն տոպրակն է, որը հնարավոր է օգտագործել մեկից ավելի անգամ։

Բնությունը մարդուն շրջապատող այն ֆիզիկական միջավայրն է, որը ստեղծված չէ մարդու կողմից։

Բուսակերը այն կենդանի օրգանիզմն է, որը մասնակիորեն հրաժարվում է կենդանական ծագման մթերքներից (միս, ծովամթերք)։

Գազը նյութի չորս ագրեգատային վիճակներից մեկն է։

Գլոբալ տաքացումը երկրի կլիմայական համակարգի միջին ջերմաստիճանի բարձրացումն է։

Երկիր մոլորակը մարդկության և միլիոնավոր կենդանատեսակների և բուսատեսակների հայրենիքն է։

Երկրի ժամը միջազգային միջոցառում է, որ խնդրում և քաջալերում է մարդկանց, համայնքներին և կազմակերպություններին, որ իրենց լույսերը և ոչ հիմնարար էլեկտրական հարմարանքները մարեն մեկ ժամով։

Ընտանի կենդանիները մարդու կողմից ընտանի դարձված կենդանիներն են, որոնց նա խնամում է՝ տալով ապաստան և կեր։

Թթվածինը անգույն ռեակիվ գազ է՝ օդի կենսապահովման բաղադրիչ։

Թղթե տոպրակը թղթից պատրաստված տոպրակ է։

Թունավոր պարարտանյութերը թունավորում առաջացնող նյութեր են բույսերը միջատներից պաշտպանելու համար։

Թռչնադիտումը ներառում է անզեն աչքով կամ հեռադիտակով
թռչուններին ուսումնասիրելը։

Կարմիր գիրքը հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների, բույսերի և սնկերի ցանկ է։

Կեղտաջրերը տարբեր նպատակներով օգտագործված ջրի և թափոնների խառնուրդ են։

Կեղտոտ անձեռոցիկը աղտոտված թղթի կտոր է։

Կենսաբանն անձ է, ով ուսումնասիրում է կենդանի օրգանիզմները, ներառյալ բույսերը և կենդանիները:

Կոմպոստացման ամանը պարարտանյութ ստանալու նպատակով օրգանական թափոնները պահեստավորելու աման է։

Հանքարդյունաբերությունը երկրի ընդերքից օգտակար հանածոններն արդյունահանելու և նախնական մշակման ենթարկելու գործընթացն է։

Հողը երկրակեղևի մակերեսային փխրուն շերտն է գյուղատնտեսական արտադրության հիմնական միջոցը։

Հողմաղացը աերոդինամիկական մեխանիզմ է, որը մեխանիկական աշխատանք է կատարում քամու էներգիայի միջոցով։

Հողմային էլեկտրակայանը քամու հոսքի կինետիկ էներգիան էլեկտրականի փոխակերպող տեղակայանք է։

Մեկանգամյա օգտագործման պլաստիկ ափսեն պլաստիկից
պատրաստված ափսե է, որը ենթակա է դեն նետման մեկ անգամ
օգտագործելուց հետո։

Նավթը բնական եղանակով հայտնվող, երկրի նստվածքային թաղանթում տարածված, յուղանման, յուրահատուկ հոտով, դյուրավառ հեղուկ է։

Պլաստիկ բաժակը պլաստիկ նյութից պատրաստված բաժակ է: Կան մի քանի անգամ օգտագործման ենթակա և մեկանգամյա օգտագործման պլաստիկ բաժակներ։

Ջրի աղտոտվածությունը ֆիզիկական, քիմիական, կենսաբանական աղտոտիչների թափանցումը, առաջացումը և կուտակումն է բնական ջրերում։

Ջրհեղեղը ցամաքի զգալի տարածքների ժամանակավոր ջրածածկումն է։

Սերմը սաղմնային բույս է՝ իր մեջ կուտակված պաշարային սննդանյութերով։

Սննդային շղթան բնության մեջ կենդանի օրգանիզմների կապն է մեկը մյուսից որպես սննդի հիմնական աղբյուր։

Սննդի մնացորդները սննդամթերքի ավելցուկներն են , որոնք հետագայում կարող են կոմպոստացվել։

Ստորգետնյա ջրերը երկրակեղևի տարբեր խորություններում՝ ապարային կազմավորումների ճեղքվածքներում և ծակոտիներում գտնվող ջրեր են։

Ստվարաթղթե տուփը ստվարաթղթից պատրաստված տուփ է։

Վերամշակելը գործընթաց է, երբ թափոնները վերափոխում են նոր նյութերի և առարկաների։

Վերամշակման գործարանը թափոնները վերամշակելու և դրանց երկրորդ կյանք տվող գործարան է։

Վերանորոգումը գործողություն է, որի ժամանակ կոտրված իրերը վերականգնվում են։

Տեսակավորման ամանն աման է, որտեղ թափոնները տեսակավորվում են խմբերի (օրինակ թուղթ, պլաստիկ, ապակի, մետաղ)։

Տնային բույսերը բնակարաններում կամ հասարակական վայրերում մարդկանց կողմից աճեցվող բույսերն են։

Օդի աղտոտվածությունը օդի հիմնական բաղադրիչը չկազմող քիմիական, ֆիզիկական, կենսաբանական նյութերի թափանցումը, առաջացումը և կուտակումն է մթնլորտում։

Օզոնային շերտի ճեղքը մարդու կենսագործունեության արդյունքում մթնոլորտ որոշակի նյութերի արտանեումների արդյունքում առաջացած ճեղքն է։

Օրգանական թափոնները կենսաբանական տարրալուծման արդյունքում բույսերից և կենդանիներից առաջացած նյութեր են։