Քաղաք
Ափսայքլինգը (Upcycling) թափոնների ստեղծագործ կրկնակի օգտագործման միջոցով նոր նյութերի կամ արտադրանքի ստացումն է։
Բժշկական թափոնները առողջապահական կենտրոններում, ինչպիսիք են՝ հիվանդանոցները, ատամնաբուժական կլինիկաները (օր․՝ ասեղներ, ձեռնոցներ) առաջացող թափոններ են։
Դաունսայքլինգը (Downcycling) թափոնների կառավարման գործընթաց է, երբ վերամշակված նյութը համեմատած սկզբնական նյութի ավելի ցածր որակի և ֆունկցիոնալության է։
Էկոլոգիական ոտնահետքը գործիք է, որով հաշվարկվում է մարդկանց ազդեցությունը բնության վրա։
Էկոլոգիան ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև եղած հարաբերությունները։
Թիթեղյա տարան թիթեղից պատրաստված տարա է։
Թունաքիմիկատը քիմիական պատրաստուկ է, որն օգտագործվում է վնասատուների, սնկային և վիրուսային հիվանդությունների, մոլախոտերի դեմ պայքարելու համար։
Ինկուբացիան արհեստական եղանակով բնական միջավայրի ստեղծումն է։
Լյումինեսցենտային լամպը լույսի գազապարպման աղբյուր է, որի լուսարձակումը հիմնված է էլեկտրական էներգիայի կրկնակի փոխակերպման վրա։
Ծովի մակարդակի բարձրացումը համաշխարհային օվկիանոսի կամ ծովի մակարդակի բարձրացումն է, օրինակ գլոբալ տաքացման հետևանքով։
Կենդանական թափոնները կենդանիներից առաջացած թափոններն են։
Կենսագազը կենսազանգվածի ջրածնային կամ մեթանային խմորումից ստացված գազ է։
Կլիմայի փոփոխությունը երկրի վրա ամբողջությամբ կամ առանձին գոտիներում տեղի ունեցող կլիմայական փոփոխություններն են։
Հալոգեն լամպը շիկացման լամպի տեսակ է, որտեղ օգտագործվում է հալոգեն գազը էլեկտրական լույս ստանալու համար։
Մակաբույծներն այլ օրգանիզմները օգտագործում են որպես ապրելու և սննդի աղբյուր։
Միջուկային աղետի 6-րդ մակարդակը նախավերջին մակարդակն է, կենդանի օրգանիզմների համար վտանգ ներկայցնող լուրջ պատահար է, որը ուժգնությամբ երկրորդն է։
Միջուկային աղետի 7-րդ մակարդակը միջուկային աղետի վերջին մակարդակն է, կենդանի օրգանիզմների համար վտանգ ներկայցնող խոշորագույն պատահար է, որը ուժեղությամբ առաջինն է։
Նվազեցնելը (reduce) ռեսուրսների սպառման կրճատումն է։
Շիկացման լամպը էլեկտրական լույսի աղբյուր է՝ դժվարահալ մետաղից թելիկի կամ պարույրի ձևով պատրաստված ճառագայթիչով։
Որսագողերը ապօրինի որսով զբաղվող մարդիկ են։
Ուղղահայաց հողագործությունն ուղղահայաց շարված շերտերով մշակաբույսերի աճեցման պրակտիկան է։
Պեսկետարիան այն մարդն է, ով չի ուտում միս, բայց ուտում է ձուկ և ծովամթերք։
Ջերմոցային գազերը այն գազերն են, որոնք կլանելով ինֆրակարմիր ճառագայթումը նպաստում են գլոբալ տաքացանը։
Սննդային ցիկլը շարունակական գործընթաց է, երբ բուսանյութը քայքայվում է՝ հողին տրամադրելով բույսերի աճին աջակցող հարուցիչներ։
Վերականգնվող ռեսուրսներն այն բնական ռեսուրսներ են, որոնք շարունակում են գոյություն ունենալ՝ չնայած սպառվելուն, կամ կարող են համալրվել որոշակի ժամանակահատվածում, նույնիսկ երբ դրանք օգտագործվում են:
Վերօգտագործել (reuse) նշանակում է կրկին օգտագործել ապրանքները։
Վտանգավոր թափոնները կարող են վտանգ հասցնել մարդու առողջությանը և շրջակա միջավայրին։
Փարիզյան համաձայնագիրը միջազգային փաստաթուղթ է, որն ընդունվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում` ի հավելումն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջադարձային կոնվենցիային։
Փոթորիկը հանկարծակի, ուժգին, ուղղությունը հաճախ փոխող կարճատև քամի է։
«3R»-ը թափոնների կառավարման սկզբունք է նվազեցման, վերօգտագործման, վերամշակման միջոցով։
Cruelty-free պիտակը կոսմետիկ կամ խնամքի միջոցների վրա փակցվող պիտակ է, որը ցույց է տալիս, որ տվյալ ապրանքը արտադրված կամ մշակված Է մեթոդներով, որոնք չեն ենթադրում դաժան վերաբերմունք կենդանիների նկատմամբ։
Greenwashing-ը կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվության տրամադրման գործընթաց է ընկերության արտադրանքի էկոլոգիապես ավելի մաքուր լինելու մասին։
ISSD – «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ»։
LED լամպ կիսահաղորդչային լույսի աղբյուր։ Էկոլոգիապես առավել մաքուր էլեկտրական լամպ է։
NPCA – Ազգային պարկերի պահպանման ասոցիացիա։
NRDC – Բնական ռեսուրսների պաշտպանության խորհուրդ։
PET տիպի պլաստիկը պլաստիկի տեսակ է, որն օգտագործվում է օրինակ ջրի շշերի արտադրության մեջ։
WWF-ը (Բնության համաշխարհային հինադրամ) բնապահպանական խնդիրների ուղղվածությամբ աշխատող միջազգային կազմակերպություն է։