Հավատարմության Տոպրակ

Ցանկանու՞մ եք օգնել Հայաստանի շրջակա միջավայրի պահպանման հարցում։ Դա նույնքան պարզ է, որքան նոր Հավատարմության տոպրակը։

Ստանալ

1. Ստացեք Ձեր Հավատարմության Տոպրակը

Ներբեռնե՛ք

2. Ներբեռնեք Հավատարմության Տոպրակ հավելվածը հեռախոսի մեջ

Դարձե՛ք գործընկեր

3. Դարձեք գործընկեր (խանութների համար)

Նվիրաբերել

4. Դարձեք դոնոր

«Հավատարմության տոպրակ» նախագիծը միասնական մոտեցում է, որը ենթադրում է ընկերությունների ու անհատների կողմից առօրյայում մեկանգամյա օգտագործման տոպրակների կրճատում։

Մեր Հավատարմության Տոպրակները կայուն են, տեխնոլոգիապես հագեցած և գրավիչ, կուտակում են բոնուսներ և պատասխանատու մոտեցման կրող են։

Փոխարինելով Ձեր մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակները վերամշակվող, հատուկ շտրիխ կոդով բազմակի օգտագործման Հավատարմության Տոպրակներով՝ դուք ցանցի գործընկեր խանութներում կուտակում եք սպառողական բոնուսներ և օգտվում այլ հատուկ առաջարկներից։ Հավատարմության տոպրակ ծրագրին կցված է ինտերակտիվ բջջային հավելվածը, որը ֆիքսում է օգտատիրոջ էկոլոգիապես կայուն վարքագիծը և հնարավորություն տալիս հետևելու, թե ինչ ներդրում նա ունի Հայաստանի բնության գեղեցկությունը պահպանելու գործում: Հավատարմության Տոպրակը պատենտավորված նախագիծ է, որն իրագործվում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ- ի կողմից՝ Նորվեգիայի շրջակա միջավայրի ՞ հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Նախագիծը մեկնարկել է 2020-ի հունիսին, իսկ հանրությանը հասանելի է դարձել 2021-ի մարտի 26-ին։

Ինչպե՞ս է աշխատում Հավատարմության Տոպրակը։

Ստացեք Ձեր Հավատարմության Տոպրակը

Վերամշված Հավատարմության Տոպրակին կցված է հատուկ շտրիխ կոդ, որը հնարավորություն է տալիս ստանալ սպոռողական արտոնություններ գործընկեր խանութներում՝ ինտերակտիվ հեռախոսային հավելվածի միջոցով։ Հավելվածը ներկայացնում է վիճակագրական տվյալներ ձեր կայուն բնապահպանական քայլերի մասին։ Ձեր Հավատարպմության Տոպրակը հենց այսօր ստանալու համար, գրեք՝ loyaltybag@issdngo.com էլ հասցեին:

Ներբեռնեք Հավատարմության Տոպրակ հավելվածը հեռախոսի մեջ

Սկանավորեք և գրանցեք ինտերակտիվ բջջային հավելվածում այնքան Հավատարմության Տոպրակներ, որքան ցանկանում եք։ Դուք կկուտակեք բոնուսներ, մինչ ձեր տատիկը կամ եղբայրը առևտուր են անում Հավատարմության Տոպրակով։

Ներբեռնեք iOS կամ Android տարբերակները:

Ձեր Հավատարմության Տոպրակ(ներ)ը սկանավորելուց և գրանցելուց հետո, օգտագործեք դրանք պոլիէթիլենային տոպրակների փոխարեն ցանցի ցանկացած խանութում, որտեղ ստանալու եք այնպիսի առավելություններ, ինչպիսիք են․

  1. Ձեր գնումներից որոշակի տոկոսի կուտակում, օրինակ՝ կատարված գնումների 5%-ը։
  2. Այլ զեղչեր, նվերներ և բոնուսներ ամբողջ Հայաստանով մեկ գտնվող մեր գործընկերների կողմից։

Դուք կարող եք ստուգել յուրաքանչյուր գործընկեր խանութում տրամադրվող բոնուսի տեսակը՝ հավելվածի Գործընկերներ բաժնում սեղմելով այդ ընկերության լոգոյի վրա։

Ինչպես նաև, կարող եք հետևել ձեր գործարքներին և կուտակած բոնուսներին բջջային հավելվածում։ Ձեր գնումներից ելնելով՝ հավելվածը հաշվարկում է Ձեր էկոլոգիական ոտնահետքը և առաջարկում է բարելավումներ։ Հավելվածի միջոցով դուք նաև տեղեկատվություն եք ստանում բնապահպանության առումով պատասխանատու հնարավորությունների մասին։

Հավատարմության Տոպրակ նախագիծը հիմնված է գոյություն ունեցող նմանատիպ նախագծերի վրա, որոնք չեզոքացնում են հաճախակի կորցվող կամ մոռացվող պլաստիկ քարտերը, մինչդեռ շտրիխ կոդն անվտանգ կցված է յուրաքանչյուր տոպրակին։

Հավատարմության Տոպրակի միջոցով Դուք երբեք բաց չեք թողնի բնությանը հավատարիմ լինելու համար տրամադրվող բոնուսները:

«Հավատարմության Տոպրակ» ծրագրի միջոցով տրամադրվող բոնուսներից բացի, նույնքան կարևոր է այն, որ ինտերակտիվ բջջային հավելվածը տալիս է պատկերացում Ձեր լավագույն, էկոլոգիապես կայուն վարքագծի և այն բարելավելու գաղափարների վերաբերյալ:

Տարեկան, Հայաստանը ներկրում է ավելի քան 18,000 տոննա քիմիկատներ՝ մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակներ ստանալու համար, և մենք մեկ շնչի հաշվով թափոնների քանակով աշխարում վեցերորդն ենք։ Պլաստիկ տոպրակների համար խանութներում գանձվող գումարից ոչ մի լումմա չի գնում շրջակա միաջավայրի վերականգմանը։ Սակայն, այս ամենը կփոխվի 2022-ի հունվարին, երբ Հայաստանը կարգելի որոշ մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակները։

Այս նախագծի շրջանակներում մինչ 2021-ի հունվարը, մենք հավաքել ենք 100,000 օգտագործված պլաստիկ տոպրակ և 10 տոննա այլ թափոն, և վերամշակել դրանք։ Միանալով Հավատարմության Տոպրակ ծրագրին` դուք դառնում եք Հայաստանում աղբի կառավարման բարելավմանն աջակցող մեծ խմբի մասը, ինչը հանգեցնում է ավելի մաքուր և առողջ միջավայր ունենալուն։ 

Հավատարմության Տոպրակ ծրագիրը նշանակում է, որ գնորդները կլինեն ավեի ապահով, հատկապես այն պարագայում, երբ մենք գործ ունենք այնպիսի վիրուսների հետ, ինչպիսին է Կորոնավիրուսը։ Գնորդները սխալմամբ կարծում են, որ պլաստիկ տոպրակները դեն նետելը հիգիենիկ է։ Սակայն, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի պես վիրուսները կարող են ակտիվ լինել պլաստիկի վրա մինչև երեք օր։ Դա նշանակում է, որ մարդիկ, ձեռք տալով այդ տոպրակներին, կարող են փոխանցել վիրուսը այլոց սկսած գնորդից վերջացրած աղբը/թափոնները հավաքող անհատներով։

Հավատարմության Տոպրակ ծրագիրը ստեղծում է աշխատատեղեր կանանց համար, ովքեր ներգրավված են տոպրակների արտադրման և բաշխման գործընթացներում․ մեր նախագծի այս մասը փորձարարական է, որի նպատակն է էականորեն բարելավել պլաստիկի հետ կապված իրավիճակը Հայաստանում և, ի վերջո, տարածել այդ մոդելը ամբողջ աշխարհում։

Հավատարմության տոպրակը նվազեցնում է թափոնների քանակը, ինչպես նաև թափոնների կյանքի ցիկլում սպառված էներգիան և նվազեցնում ջերմոցային գազերի (GHG) արտանետումները: Խախտելով կամ փոփոխելով այդ կյանքի ցիկլի որոշ փուլեր՝ վերամշակման միջոցով, կամ ամբողջովին խուսափելով այդ փուլերից՝ կրճատման և վերօգտագործման միջոցով, Հայաստանը կարող է «ավելի հանգիստ շնչել»:

3. Դարձեք գործընկեր (խանութների համար)

Ձեր ընկերությունը կարող է միանալ «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի պլաստիկ տոպրակների նվազեցմանն ու դրանց փոխարինմանն ուղղված իր «Հավատարմության Տոպրակ» նախագծին: 

By joining Loyalty Bag today, your business:

  • Դառնում է առաջին կազմակերպություններից մեկը, որն իր ռազմավարական քայլի շնորհիվ կաջակցի մեր բնությանը՝ նվազեցնելով կամ փոխարինելով մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակները (որոնք ըստ ՀՀ օրենքի արգելվելու են 2022թ-ի հունվարի 1-ից) բազմակի օգտագործման նորարար տոպրակներով,
  • Ստանում է մինչև 50 անվճար տոպրակ, որոնք կտրամադրվեն կազմակերպության հավատարիմ հաճախորդներին;
  • Ներկայացվում է Այ Էս Էս Դի-ի կողմից պատրաստվող մարքեթինգային տարբեր նյութերում։ Դուք հնարավորություն կստանաք ցուցադրել ձեր ընկերության լոգոն այն հաճախորդներին, ովքեր ավելի ու ավելի են գնահատում կայուն, շրջակա միջավայրի պահպանմանն աջակցող, կանաչ լուծումներ ունեցող ընկերությունները։
  • Ներգրավում է նոր հաճախորդների, ովքեր հանդիսանում են «Հավատարմության տոպրակ» նախագծի այլ գործընկերների հաճախորդներ;
  • Ստանում է շուկայի վերջին վերլուծական հաշվետվությունները և ավելին այն հաճախորդների մասին, ովքեր մտահոգված են բնության վրա իրենց բացասական ազդեցությունը կրճատելու հարցով։ Ինչպես նաև, ստանում է տեղեկատվություն շրջակա միջավայրը մաքրելու ազգային ջանքերի և այն առաջադեմ բիզնեսների մասին, որոնք նվազեցնում են ծախսերը և ավելացնում վաճառքը՝ օգնելով պահպանել մեր մոլորակը։

Նախագծին միանալու համար անհրաժեշտ է.

  • Ունենալ գործարքներն իրականացնելու համար անհրաժեշտ համակարգիչ և շտրիխ/բար կոդ կարդացող սարք,
  • Տեղադրել ծրագիրը համապատասխան համակարգչի վրա (ծրագիրը չի պահանջում մուտք դեպի համակարգչի որևէ համակարգ կամ այլ տեղեկատվություն),
  • Կնքել համագործակցության պայմանագիր (տրամադրվում է Այ Էս Էս Դի-ի կողմից),
  • Հաճախորդների համար պատրաստել որևէ մոտիվացիոն առաջարկ (օրինակ՝ գնման արժեքի X%-ի չափով գումար կուտակելու հնարավորություն, որը հետագայում կսպառվի հենց Ձեր կազմակերպությունում),
  • Մասնակցել մարքեթինգային գործընթացներում (օրինակ՝ ըստ անհրաժեշտության, լոգոյի կամ կազմակերպության մասին տեղեկության տրամադրում),
  • Ըստ անհրաժեշտության, տոպրակների վաճառքի իրականացում հաճախորդներին։

Հարցերի և առաջարկների դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ LoyaltyBag@issdngo.com Էլ. հասցեին։

Հալեպ խանութի հիմնադիրները տևական ժամանակ բնակվել են Սիրիայում, որից հետո, 1998-ին, որոշել են վերադառնալ հայրենիք, հիմնել ընտանեկան բիզնես՝ արևելյան մշակույթի տարրերով:
Մերձավոր Արևելքում յուրաքանչյուր մանրուք կարևոր է, ինչն էլ ընտանեկան բիզնեսը դարձնում է mini մշակույթ: Ավանդաբար երիտասարդ սերնդին են փոխանցվել ոչ միայն յուրահատուկ բաղադրատոմսեր, այլև դրանք իրագործելու հատուկ հմտություններ և տեխնիկա։ Քանի որ այս հմտություններն ու բաղադրատոմսերը տարբերվում են ընտանիքից ընտանիք, ուստի յուրաքանչյուր ընտանեկան նախաձեռնություն ունի յուրահատուկ ոճն ու բնութագիրը: Այսպես է նաև «Հալեպ»-ի դեպքում։
Լինելով հայկական մշակույթի մի մասը՝ հիմնադիրները որոշեցին ստեղծել «Հալեբ»-ը՝ արևելյան բաղադրատոմսով և հայկական ձեռքերով:

Լեռներ, Վայոց Ձորի տաք արև, երկդարյա հնությամբ արմատներ. սա Մարանն է՝ ընտանիք, պատմություն և գինու արարում: Մարանի ակունքները գալիս են դեռ 1828-1830 թթ, երբ Պարսկաստանից Հայաստանի Վայոց Ձորի գավառ գաղթեց Մարանն իր ընտանիքով: Նրանք տնկեցին խաղողի այգի և պատրաստեցին գինի: Տաղանդավոր մարդկանց գաղափարները համախմբվել են Երևանի գողտրիկ անկյունում․ նպատակն է՝ բացառիկ մոտեցմամբ ստեղծել և տպագրել յուրատեսակ դիզայներական հագուստ։

Prime Casual Wear ապրանքանիշը մեր արմատները, նախասիրությունները և պատմությունը վերականգնելու և հիշեցնելու յուրահատուկ ձև է մշակել: Խանութ-սրահում հաճախորդին սպասվում է իրական գլխապտույտ ճանապարհորդություն։ Ապրանքանիշի շապիկներն արտադրվում և տպագրվում են Երևանում, իսկ մաղային տպագրությունը թույլ է տալիս դրանք լվանալ բազմակի անգամ՝ չկորցնելով շապիկի տեսքը, պահպանելով որակական հատկանիշները։ Տաղանդավոր մարդկանց գաղափարները համախմբվել են Երևանի գողտրիկ անկյունում․ նպատակն է՝ բացառիկ մոտեցմամբ ստեղծել և տպագրել յուրատեսակ դիզայներական հագուստներ։

Նվիրաբերեք

Դուք կարող եք օգնել շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված Հավատարմության Տոպրակ ծրագրի ջանքերին՝ հանգանակություն անելով։

  • Մենք օգնում ենք վերացնել շրջակա միջավայրի աղտոտումը, որն առաջացել է Հայաստանում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների տարածումից և միկրոպլաստիկ աղտոտիչներով ջրի աղտոտումից:
  • Մենք պարգևատրում ենք այն սպառողներին, ովքեր օգտագործում են Հավատարմության Տոպրակները ցանցի խանութներում և օգնում իմանալ ավելին՝ իրենց կողմից բնության վրա բացասական ազդեցությունն կրճատելու մասին:
  • Մենք աշխատատեղեր ենք ստեղծում Հավատարմության տոպրակների կարման և բաշխման մեջ ներգրավված կանանց համար:

Նվիրաբերելով նախագծին, դուք օգնում եք ընդլայնել այս նորարարական գաղափարի տարածումը Հայաստանում` վերամշակվող, բազմակի օգտագործման Հավատարմության Տոպրակները փոխանցելով բոլոր սպառողներին: Նվիրատվություն կատարելու համար խնդրում ենք գրել info@issdngo.com էլ. հասցեին։

Բացահայտի՛ր քո «Հավատարմության տոպրակ»-ի հնարավորությունները