Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում.

թափոնների կառավարումը Հայաստանի համայնքներում

Ընթացիկ

Երևանում Նիդեռլանդների դեսպանատան աջակցության շնորհիվ մենք սկսել ենք նոր նախագիծ, որի նպատակն է հաղթահարել Արմավիրի մարզում թափոնների ոչ ճիշտ կառավարման հետևանքով առաջացած խնդիրները:

Խնդիրը

Հայաստանի կոշտ թափոնների կառավարման ներկայիս համակարգը ունի կառուցվածքային խնդիրներ, ոչ հստակ և կիրառելի օրենսդրություն, որն իր հերթին առաջացնում է անկայունություն տվյալ ոլորտում: Հայաստանում թափոնները հավաքվում են՝ խառը՝ առանց ստորաբաժանման/տեսակովրման, և տեղափոխվում են ընդհանուր աղբավայր կամ հակասանիտարական աղբանոց։ Թափոնների կառավարման համակարգի կայունության ցածր մակարդակի հիմնական պատճառներից են հավաքագրման ծառայությունների նպատակով օգտագործվող հին սարքավորումները և ոչ սանիտարական մեթոդները։ Ծառայությունների անբավարար մատուցումն իր հերթին հանգեցնում է ապօրինի թափոնների գոյացմանը և թափոնների բաց այրմանը, ինչն էլ ավելի է վատթարացնում ստեղծված իրավիճակը և առաջացնում բնակչության առողջական լրացուցիչ խնդիրները:

Նախագծի նպատակն է բարձրացնել ոլորտային ծառայությունների տեղական մակարդակը, դրանով իսկ խթանելով «լավ կառավարման» սկզբունքները՝ պաշտպանել շրջակա միջավայրը, նվազագույնի հասցնել աղտոտման և վարակման վտանգը:

Տեսակավորման ամաններ

Տևողությունը և Վայրը

Ծրագրի մեկնարկը տրվել է 2021 թ.-ի հուլիս ամսին և նախատեսվում է, որ այն կտևի մինչև 2022 թ.-ի մայիս ամիսը: Ծրագիրն իրականացվում է Արմավիրի մարզի հետևյալ ութ համայնքներում՝

  • Արմավիր
  • Երվանդաշատ
  • Բագարան
  • Վանանդ
  • Կողբավան
  • Հուշակերտ
  • Սարդարապատ
  • Արաքս

Շրջայց և իրազեկման արշավ

Քայլերը

Խնդիրների լուծման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.

  • Prepare and install branded sorting bins in the selected communities and partner institutions;
  • Կազմակերպել բնապահպանական դասընթացներ և հանրային իրազեկման արշավներ համայնքի բնակչության, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների և գործընկեր կազմակերպությունների համար
  • Հավաքել և տեղափոխել տեսակավորված թափոնները վերամշակման կայաններ
  • Բարձրացնել քաղաքացիների մասնակցությունը և ներգրավվածությունը համայնքներում թափոնների տեսակավորման և բնապահպանական որոշումների կայացման գործում
  • Ընտրել և վերապատրաստել վերոնշյալ համայնքներից բնապահպանական ոլորտում առավել ակտիվ անհատ(ներ)ի, ով(քեր) կաջակցեն համայնքում բնապահպանական որոշումներ կայացնելու գործընթացին։

Լուսաբանում

Շանթ ՀԸ

Առավոտը Շանթում

Արմա Թի-Վի

Թափոնների կառավարում Արմավիրի մարզում

Արմա Թի-Վի

Թափոնը ռեսուրս է

Սպասվող փոփոխությունները

Ծրագրի ավարտին կունենանք՝

  • Թափոնների տեսակավորման և աղբահանության կազմակերպման բարելավված ծառայություն
  • Համայնքի անդամների ներգրավում բնապահպանական դասընթացներին, թափոնների տեսակավորման գործընթացին և այլ աշխատանքներին, որոնք կխթանեն նրանց մասնակցությունը բնապահպանական որոշումների կայացման գործընթացում
  • Հնարավորություն տեղացիների համար համագործակցելու «Այ էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ- ի հետ և բարելավելու իրենց համայնքում բնապահպանական իրավիճակը
  • Համայնքի բնակիչների համար շրջակա միջավայրը պաշտպանելով եկամուտի նոր աղբյուրներ ունենալու հեռանկար
  • Ջերմոցային գազերի արտանետումների նվազում