Արի՛ միասին խաղանք «Բնությունամանիա»

Ավելի կանաչ ապրելակերպ

Շրջակա միջավայրի մասին իրազեկվածությունը բարձրացնող խմբային այս խաղը հնարավորություն կտա քեզ և քո ընկերներին հետաքրքիր ժամանակ անցկացնել և միևնույն ժամանակ ստանալ նոր ու կարևոր գիտելիքներ մեր շրջակա միջավայրի մասին։

«Բնությունամանիա»-ի մասին

Այս խաղը նպատակ ունի փոքրերի և մեծերի շրջանում տարածել ավելի կանաչ ապրելակերպ և հնարավորություն տալ ծանոթանալու Հայաստանում և աշխարհում առկա բնապահպանական խնդիրներին և դրանց լուծումներին։

Խաղը մշակելիս մեր թիմը հատուկ ուշադրություն է դարձրել ընտրվող թեմաների և հարցերի հետաքրքրությանն ու բարդությանը՝ այն համապատասխանեցնելով 12 տարեկանից բարձր մասնակիցներին՝ անկախ նրանց էկոլոգիական կրթության մակարդակից։

Խաղի ընթացքում դու և խաղընկերներդ պատասխանելու եք մի շարք հարցերի, կատարելու եք զանզան առաջադրանքներ և վերջում ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցը դառնալու է «Բնությունամանիա» խաղի հաղթող:

Խաղա և սովորի՛ր

Խաղի ընթացքում առաջացող անհասկանալի հարցերի պատասխանները կարող ես գտնել մեր առցանց «Կանաչ» բառարանում, իսկ ահա մնացած բաղադրիչները կարող եք գտնել վերամշակված հումքից պատրաստված տուփում:

Հիշի՛ր խաղի բոլոր բաղադրիչները վերամշակված են, վերամշակելի կամ վերօգտագործելի:

Բացի՛ր կանաչ գիտելիքների գանձարկղը հիմա։

Սիրով, քո «կանաչ» թիմ