Եկե՛ք
Պահենք Հողը

Նախագծի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունն օրգանական թափոնների ճիշտ կառավարման վերաբերյալ և ստեղծել նոր բիզնես հնարավորություններ կոմպոստի ոլորտում քաղաքային բնակավայրերի համար:

Ընթացիկ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցության շնորհիվ «Այ Էս Էս Դի» ՀԿ -ն մեկնարկել է նոր նախագիծ` «Կոմպոստի ակադեմիա»:

Խնդիրը

Կլիմայի փոփոխությունն իրական է: Փոփոխության պատճառներից մեկը օրգանական թափոնների, այդ թվում `սննդամթերքի և կանաչ թափոնների սխալ կառավարումն է: Ամբողջ աշխարհում սննդի 1/3 -ը գնում է աղբավայրեր, ասվում է ՄԱԿ -ի հետազոտության մեջ: Ըստ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կատարած հետազոտության` Հայաստանի աղբավայրերում հայտնվող թափոնների ավելի քան 50% -ը օրգանական է: Երբ օրգանական թափոնները փչանում են այնպիսի սխալ միջավայրում, ինչպիսին են աղբավայրերը, դրանք արտանետում են մեթան, որը, ըստ ԱՄՆ Շրջակա Միջավայրի Պահպանության Գործակալության 20 անգամ ավելի վտանգավոր է շրջակա միջավայրի համար, քան ածխաթթու գազը (CO2), որը հանգեցնում է կլիմայի փոփոխությանը և կարող է դառնալ ինքնաբուխ գազային հրդեհների պատճառ:

Կոմպոստացումը արդյունավետ միջոց է` լուծելու բազմաթիվ համայնքներում ամենամեծ խնդիրներից մեկը` գերծանրաբեռնված և ոչ սանիտարական աղբավայրերը:

Տևողությունը և Վայրը

Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի օգոստոսին և նախատեսվում է, որ կտևի մինչև 2022 թվականի hուլիսը:.
Ծրագրի գործողությունները տեղի կունենան Երևանում և Արմավիրում:

Օրգանական թափոնների ճիշտ կառավարման դեպքում այն կարող է վերածվել բարձրորակ պարարտանյութի,որը հարստացնում է հողը, օգնում է պահպանել խոնավությունը և պայքարում է բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ:

Քայլերը

Խնդիրների լուծման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.

  1. Ընտրված 5 դպրոցներում/ուսումնական հաստատություններում կոմպոստացման փոքր կայանների ստեղծում՝
    • Կառուցելով կոմպոստացման ամաններ տեղադրելով/կոմպոստացման կայաններ,
    • Կազմակերպելով կրթական միջոցառումներ,
    • Ներդրելով ձեռնարկատիրական էկոհամակարգ:
  1. Ընտրված համայնքներում խթանող արշավների և կոմպոստացման աշխատանքների միջոցով հասարակության տեղեկացվածության բարձրացում՝
    • Քարտեզագրելով կոմպոստացման տարածքները,
    • Ստեղծելով կոմպոստացման տարածքներ,
    • Տարածելով գովազդային նյութեր,
    • Իրականացնելով «Նոու-հաու» դեպքի ուսումնասիրություն:
  1. Օրգանական թափոնների կոմպոստացման փորձարկում 10 կազմակերպություններում և Հայաստանի կառավարությանը տրամադրվող առաջարկի մշակում՝
    • Տեղադրելով կոմպոստացման ամաններ,
    • Կազմակերպելով կրթական միջոցառումներ,
    • Իրականացնելով մոնիթորինգ և պատրաստելով հաշվետվություններ,
    • Զարգացնելով հաջողված փորձի ուսումնասիրության արդյունքները:

Սպասվող փոփոխությունները

Ծրագրի ավարտին կունենանք՝

  • 5 կրթական հաստատություններ ունեն օրգնական թափոնների կոմպոստացման կայաններ:;
  • Ընտրված հաստատությունների մինչև 500 ուսանողներ/աշակերտներ (անմիջական շահառուներ) անցել են հատուկ վերապատրաստման դասընթաց, իսկ մյուսներն օրգանական թափոններ են բերում կայան:
  • Տեղեկատվությունն ընդհանուր առմամբ հասել է 50,000 մարդու և նրանք դարձել են ավելի իրազեկված աղբավայրերի և օրգանական թափոնների վերաբերյալ խնդիրների մասին:
  • Կոմպոստացման ամաններ են տեղադրվել առնվազն 10 կազմակերպություններում/կառույցներում:
  • Հավաքվել է առնվազն 20տ օրգանական թափոն;
  • Շահառուները, ովքեր անցել են կրթական վերապատրաստման դասընթացներ, դարձել են ավելի պատասխանատու սպառողներ:;
  • Աղբավայրերում մեթան գազի և ինքնաբուխ գազերի արտանետումները նվազել են, քանի որ ավելի քիչ քանակությամբ օրգանական թափոններ են տեղափոխվել աղբավայրեր:
  • Ավելի քիչ թունավոր տարրեր են հայտնվել ջրի և հողի մեջ, քանի որ ավելի քիչ քիմիական պարարտանյութեր են օգտագործվել մշակաբույսերի աճեցման համար:
  • Ավելի շատ մարդիկ են որոշել իրենց տնային տնտեսություններում կոմպոստացման կայաններ ունենալ: