Քայլ դեպի կայուն գյուղատնտեսություն

Հայստանի պարարտ հողում աճեցված, սննդանյութերով հարուստ այս խոտաբույսերը կդառնան ձեր նախընտրած բաղադրիչը ցանկացած ուտեստի մեջ: Խեցամաններով խոտաբույսերը պահպանում են բարձր որակն ու թարմությունը երկար ժամանակ. կախված Ձեր ընտրած խոտաբույսից, կարող եք վայելել դրա բուրումնավետությունը երկու շաբաթից մինչև մեկ տարի:

«Արմատ»-ը սոցիալական նախագիծ է՝ սահմանամերձ համայնքների գյուղացիներին աջակցելու, խեցամաններով խոտաբույսեր աճեցնելու և վաճառելու համար:

Հայաստանի բերրի հողիում աճեցված համեղ խոտաբույսերը կդառնան ցանկացած ուտեստի սիրված բաղադրիչը:

Մեր խոտաբույսերը առանձնանում են ոչ միայն իրենց յուրահատուկ ամաններով, այլև գայթակղիչ բույրով, հատուկ փաթեթավորմամբ և երկար պահպանման ժամկետով:

Մենք մատուցում ենք խոտաբույսերի եզակի շարք` անանուխ, ռեհան, ռուկոլա, խնկունի:

Բոլոր խոտաբույսերը աճեցվում են առանց վնասակար քիմիական նյութերի և թունաքիմիկատների: Ապահով և համեղ այս խոտաբույսեր սպառողին են հասնում անմիջապես գյուղացուց: Ճիշտ խնամքի դեպքում, «Արմատ»-ը կշարունակի ծաղկել ձեր տեղը: Ընդամենը պետք է հետևել փաթեթավորման վրա նշված պարզ քայլերին: