Recycle it!

recycling-symbol-icon-twotone-light-green

Միացի՛ր և կատարի՛ր քո բնապահպանական քայլը

#RecycleIt-ի տեսլականն է ստեղծել թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթ՝ տեղադրելով տեսակավորման ամաններ և բարձրացնելով հանրության իրազեկվածությունը թափոնների վերամշակման վերաբերյալ:

Թափոնների կրճատման և բնապահպանական կրթության խթանում Հայաստանում

No Data Found

«Recycle it!» ծրագիրն ուղղված է Հայաստանում թափոնների կրճատմանը, ինչպես նաև բնապահպանական կրթություն զարգացմանը:

Նախաձեռնության հիմնական նպատակներն են խրախուսել թափոնների տեսակավորումը և վերամշակումը, ստեղծել նոր բիզնես հնարավորություններ թափոնների կառավարման ոլորտում, բարձրացնել վերամշակման և վերաօգտագործման կարևորության վերաբերյալ հանրային իրազեկումը և խթանել բնապահպանական կրթությունը Հայաստանում:

Ի՞նչ է «Recycle it!»-ը

Թափոնների դյուրին տեսակավորում

Միացե՛ք նախագծին` տեղադրելով ձեր մաքուր թափոնները մեր տեսակավորման տարաների մեջ:

11-min

Թափոնների փոխակերպումը ռեսուրսի

Այս փուլում, վերամշակման շնորհիվ, թափոնները վերածվում են արժեքավոր ռեսուրսների ավելի կանաչ ապագայի համար:

Untitled design (2) (1)-min

Նոր իրեր վերամշակված նյութերից

Վերամշակման գործարանում թափոնները վերածվում են նոր իրերի: Ձեր ներդրումը ավարտում է կանաչ ճամփորդությունը՝ նպաստելով տեսակավորված թափոններից բոլորովին նոր իրերի ստեղծմանը:

2.0-min

Տեսակավորված թափոնների տեղափոխում մեքենաներով

Տեսակավորման ամաններում թափոնների հավաքվելուն պես, մոտենում են հատուկ մեքենաներ՝ թափոնների տեղափոխման նպատակով: Մեքենաներն արագ և ապահով կերպով տեղափոխում են թափոնները կանաչ ճամփորդության հաջորդ նպատակակետ:

Ժամանակակից սարքավորումներ

Մեր ժամանակակից սարքավորումները երաշխավորում են, որ ձեր թափոնները հայտնվեն այնտեղ, որտեղ դրանք կարող են առավել նշանակալից փոփոխություններ կատարել:

Եկե՛ք
համագործակցենք

recycling-symbol-icon-twotone-light-green

No Data Found

Տեսակավորման ամաններ

Արդյունավետ տեսակավորում մեր երկարակյաց լամինատե տարաներով

Մեր տեսակավորման ամանները պատրաստված են լամինատից և թույլ են տալիս հեշտությամբ տեսակավորել ձեր թափոնները չորս տարբեր կատեգորիաների՝ թուղթ, պլաստիկ, ապակի և մետաղ:

Բացահայտե՛ք տեսակավորման ամանների դիզայնի մեր հավաքածուն՝ ձեր ճաշակին և կարիքներին համապատասխան ընտրություն կատարելու համար:

Բնապահպանական դասընթացներ

Ուսուցում կորպորատիվ
անձնակազմի համար

Մենք առաջարկում ենք մեկ անվճար դասընթաց, որը կարող է անցկացվել առցանց կամ օֆլայն ձեր ընկերության աշխատակիցների համար: Նպատակն է նրանց կրթել թափոնների հայեցակարգի, դրա տարբեր տեսակների և ամենակարևորը՝ թափոնները ճիշտ տեսակավորելու մասին:

Մեր գործընկերների համար անվճար բնապահպանական դասընթացը մեր գործունեության կարևոր բաղադրիչներից է

Տեսակավորման ամանների քարտեզ

Սկսած 2017 թվականի նոյեմբերից մենք իրականացնում ենք լայնածավալ նախաձեռնություն ողջ Հայաստանում՝ տեղադրելով վերամշակվող թափոնների տեսակավորման ամաններ ինչպես կազմակերպչական (քարտեզի վրա նշված են կանաչ պատկերակներով), այնպես էլ հանրային տարածքներում (քարտեզի վրա նշված կապույտ պատկերակներով): Այս ամանները նախատեսված են պլաստիկի, թղթի, ապակու և մետաղի համար, ինչը հեշտացնում է համայնքների մասնակցությունը էկոլոգիապես մաքուր գործելակերպին:

Մեդիա

«Recycle it!» - ի մասին

Ինչպես տեսակավորել թափոնները