WASTE
CONNECTS

Նախագծի նպատակն է բարելավել հետևյալ պատերազմի հետևանքով տուժածների, ինչպես նաև սահմանամերձ համայնքների կանանց ու աղջիկների կյանքի որակը:

Նախագիծը նախատեսված է Բագարան և Երվանդաշատ համայնքների բնակիչների համար:

Ավարտված

Նախագիծը կյանքի է կոչվել Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության լեհական զարգացման համագործակցության և Լեհական Համերաշխության Ֆոնդի համաֆինանսավորմամբ։

Խնդիրը

Հայաստանի Հանրապետությունում թափոնների կառավարումը համակարգող օրենքների բացակայությունը հանգեցրել է մի շարք խնդիրների․ ՀՀ-ն, լինելով 1 հոգու հաշվով ամենաշատ աղբ ունեցող երկրներից մեկը, չի իրականացնում լայնածավալ թափոնների տեսակավորման աշխատանք, որի հետևանքով աղբը ու թափոնները տարվում են բնակավայրերին բավականին մոտ գտնվող բաց աղբավայրեր, որտեղ դրանք հաճախակի այրվում են՝ հանգեցնելով հսկայածավալ էկոլոգիական և առողջապահական խնդիրներ։
Միևնույն ժամանակ երկրում նկատվում է գործազրկության բարձր միտում, հատկապես սահմանամերձ համայնքների ամենախոցելի խմբերի՝ սոցիալական անհավասարությունից տուժած անձանց և պատերազմի հետևանքով տեղահանվածների շրջանում։

«Կանաչ» աշխատանքային տարածք

Նախագծի շրջանակներում ստեղծվել է «կանաչ» աշխատանքային տարածք, որը կապահովի կայուն եկամուտ նախագծում ընդգրկնած թիրախային խմբերի համարինչպես նաև կբարձրացնի թափոնների կառավարման ճիշտ ռազմավարությունների մասին հանրային իրազեկման մակարդակը։

Առաջ և հետո

Ծրագիրը ծավալվում է նաև աշխատանքային տարածքից դուրս․ շահառուների և համայնքի բնակիչների ներգրավմամբ կազմակերպվում են մաքրման աշխատանքեր, որոնք բարձրացնում են հասարակական իրազեկվածությունը, ապահովում թիմային ոգին, ստեղծում ավելի բարենպաստ շրջակա միջավայր և տրամադրում հումք արտադրամասի համար։

Տևողությունը և Վայրը

Ծրագրի մեկնարկը տրվել է 2021 թ.-ի հուլիս ամսին և նախատեսվում է, որ այն կտևի մինչև 2021 թ.-ի ավարտը: Ծրագիրն իրականացվում է Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան և Երվանդաշատ համայնքներում:

Steps

Քայլերը

Խնդիրների լուծման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.

  • Ստեղծել աշխատանքային սենյակ, որտեղ շահառուները թափոններին նոր կյանք կտան։
  • Իրականացնել կարողությունների զարգացման դասընթացներ՝ կար ու ձև, թափոնների վերամշակում, նկարչություն, վաճառք և այլ ուղղություններով։
  • Հավաքել և վերօգտագործել կամ վերամշակել տեսակավորված թափոնները։
  • Ստեղծել կանաչ բրենդ, որի շրջանակներում կարտադրվեն և կվաճառվեն վերամշակված և վերօգտագորված թափոններից նոր իրեր։

Դասընթացների ընթացքում շահառուներին տրվում են ոչ միայն արտադրական հմտություններ՝ կարել, գործել, աշխատեցնել իրենց տրամադրության տակ գտնվող սարքերը, ստանալ նոր իրեր՝ օգտագործելով թափոններն ու վերամշակված նյութերը, այլև այնպիսի տեսական գիտելիքներ, թե ինչպես հաղթահարել առաջացած խնդիրները, որքան մեծ է նմանատիպ աշխատանքների դրական ազդեցությունը շրջակա միջավայրի և հետևաբար իրենց կյանքի վրա և այլն։

Սպասվող փոփոխությունները

Ծրագրի ավարտին կունենանք՝

  • Սահմանամերձ համայնքում գործող տեխնիկապես հագեցած մեկ աշխատանքային տարածք,
  • Խոցելի խմբերին տրամադրվող աջակցություն՝ աշխատանքի կայուն և ապահով վայրի ստեղծմամբ,
  • Թափոնների վերօգտագործմամբ և թափոնների վերամշակումից ստացված նյութերի կիրառմամբ նոր իրեր ստեղծելու հմտություններով շահառուներ,
  • Վերօգտագործված և վերամշակված նյութերից պատրաստված նոր արտադրատեսակներ (պայուսակներ, դեկոր, զարդեր, հուշանվերներ և այլն),
  • Շահառուների համար կայուն նոր ֆինանսական աղբյուրի ստեղծում,
  • Շահառու համայնքներում կազմակերպված մաքրման աշխատանքներ,
  • Տեսակավորված առնվազն 10,000 կգ թափոն,