Կիսվի՛ր գրքովդ

Այս հարթակը հնարավորություն է տալիս Ձեզ գրքեր նվիրել: Պարզապես սեղմեք «ՆՎԻՐԵԼ ԳԻՐՔ» կոճակիը և գրանցեք այն գրքերը, որոնք ցանկանում եք նվիրել: Մեր թիմը կկազմակերպի նվիրաբերված գրքերի հավաքագրումն ու առաքումը:

Հայաստանը շարունակում է զարգանալ և ուշադրությունը դեպի կրթության մատչելիության և կրթական ռեսուրսների նկատմամբ մեծանում է: Սակայն Հայաստանի քաղաքային համայնքները հիմնականում ավելի մեծ ուշադրության են արժանանում: Այս նախագծով մենք կենտրոնացնում ենք մեր ջանքերը ավելի քիչ հաճախվող գյուղական համայնքներում կրթական ռեսուրսներ ապահովելու գործում:

Հայաստանի մի շարք գյուղական համայնքների դպրոցներ չունեն պատշաճ գրադարաններ: Սա խնդիր է, որը շատ դեպքերում խոչնդոտ է հանդիսանում աշակերտների գրագիտության և հետագա կրթական և մասնագիտական հնարավորություններին հասնելու համար:

Այս հարթակի շնորհիվ համայնքի դպրոցները, աշակերտները և գյուղացիական տնտեսությունները կարող են օգտվել կրթական ռեսուրսներից և գրական նյութերից: Մենք հավատում ենք, որ կարող ենք երկարատև ազդեցություն ունենալ իրենց ապագայի վրա: Կրթության հասանելիության ապահովումը առաջին քայլն է գրագիտության մակարդակի բարձրացման համար:

Այս նախաձեռնությամբ մենք նաև խրախուսում ենք վերաօգտագործման գաղափարը՝ ծրագրի շահառուներին գրքեր փոխանակելու հնարավորություն տալով: Այսպիսով գրքերը երկրորդ կյանք են ստանում: Կիսվելով և փոխանակելով օգտվում են բոլորը:

«Կիսվի՛ր գրքովդ» ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել առցանց հարթակ, որտեղ Հայաստանի տարբեր վայրերից մարդիկ կկարողանան գիրք նվիրել կամ փոխանակել ծրագրի այլ շահառուների հետ: Մենք ակնկալում ենք, որ այս հարթակը կսպասարկի շահառուների երկու խմբի. առաջինը` այն մարդկանց, ովքեր ֆինանսական հնարավորություն չունեն իրենց ցանկացած գիրքը գնելու համար: Երկրորդը՝ գրքի սիրահարներին, ովքեր ցանկանում են գրքեր փոխանակել:

Մեր թիմը ստեղծել է ինտերակտիվ կայք, որտեղ անհատները և կազմակերպությունները (օրինակ՝ դպրոցներ, մանկատներ, համայնքային կենտրոններ և այլն) կարող են գրանցվել գրքեր նվիրելու համար: