Առաքելությունը

Հայաստանում ապահովել կայուն զարգացում՝ թափոնների կառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանության, կրթության և բիզնեսի խթանման, ինչպես նաև շրջանաձև տնտեսության և կանանց հզորացման նորարարական նախագծերի իրականացման միջոցով:

Մենք հաջող գործնկերային փորձ ունենք բազմաթիվ միջազգային և տեղական կազմակերպությունների հետ որոնց շարքում են «ՄԶԾ ԳԵՖ»-ը, «ՀԲԸՄ»-ն, «Կանաչ Հայաստան»-ը, «Իմփաքթ Հաբ Երևան»-ը և այլն:

Մաքրման միջոցառումներ

Ամեն տարի մաքրման ավելի քան 20 միջոցառում է կազմակերպվում մեր կողմից: Մաքրման աշխատանքները հիմնականում կենտրոնացնում ենք ջրային գոտիներին հարող տարածքներում: Աշխատանքների ընթացքում մաքրում ենք շրջակա միջավայրը բոլոր տեսակի կոշտ թափոններից: Հավաքված թափոնները տեղում տեսակավորվում են և բոլոր վերամշակման ենթակա նյութերը ուղևորվում են վերամշակման կայաններ:

Մեր բոլոր կամավորները և թիմի յուրաքանչյուր անդամ սիրահարված է բնությանն ու խիստ մտահոգված է շրջակա միջավայրի խնդիրներով:

Լրատվամիջոցները մեր մասին

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված սորտավորման ամաններ
Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ: Ինչպես տեղեկացավ «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջից, ամանները գտնվում են Խաչքարերի պուրակում (1 հատ), Հյուսիսային պողոտայում (2 հատ), Կարապի լճում (1 հատ):
ՀՀ Կառավարությունը սկսել է տեսակավորել իր թափոնները «Recycle it!» ծրագրի շրջանակներում
2018թ․-ին մեկնարկած «Recycle it!» նախագծի շրջանակներում, ՀՀ Կառավարությունը` ներառյալ 12 նախարարությունները և նրանց ստորաբաժանումները, սկսել են տեսակավորել պլաստիկը, թուղթը, մետաղը և/կամ ապակին։ Ծրագիրն իրականացվում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության (ISSD ՀԿ) կողմից։

Մայրաքաղաքի հանրային վայրերում կտեղադրվեն աղբի տեսակավորման աղբամաններ (տեսանյութ)
Աղբի տեսակավորման ու վերամշակման «Recycle it» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում ավելացվել է տեսակավորման աղբարկղերի թիվը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի, թափոնների տեսակավորման ու վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով:

Ծակքար գետի մաքրման աշխատանքներ «Recycle it» ծրագրի շրջանակներում
2018թ. հուլիսի 21-ին «ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը (ISSD ՀԿ) ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից ֆինանսավորվող «Recycle it» ծրագրի շրջանակներում իրականացրեց մաքրման աշխատանքներ Ծակքար գետում։
Սևանա լճի հանրային ափի մաքրման աշխատանքներ «Recycle it» ծրագրի շրջանակներում
2018թ-ի հուլիսի 14-ին «ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը (ISSD ՀԿ) ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից ֆինանսավորվող «Recycle it» ծրագրի շրջանակներում Դրախտիկ համայնքի Սևանա լճի ափամերձ հատվածում իրականացրեց մաքրման աշխատանքներ։
Հայաստանի էկոլոգիական խնդիրը
Ալիսա Սաֆրոնովան` Սանկտ Պետերբուրգից Հայաստան ժամանած էքսպատը, աղբահանության և վերամշակման խնդրի, ինչպես նաև ISSD ՀՀ-ի մասին:
Գինու փառատոնը սկսել է արդարացնել կազմակերպիչների սպասելիքները. կայացավ Արենի գինու 9-րդ փառատոնը
Արենի գինու 9-րդ փառատոնին միանգամից երկու նորամուծություն կա. «Արմենպրես»-ի հետ զրույցում Արենի գինու փառատոնի ծրագրի համակարգող Մերի Բադալյանը մանրամասնեց. «Փառատոնի նորամուծություններից մեկն այն է, որ կա բավականին հաջողված և նոր ստարտափ, ոըն զբաղվում է աղբի տեսակավորմամբ։
Արմատ սոցիալական ծրագիր
2017 թվականից ԱԿԲԱ ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Երևանի հետ համատեղ ISSD ՀԿ-ն իրականացնում է «Living herbs» ծրագիրը, որի շրջանակներում, համագործակցելով Երվանդաշատի համայնքապետարանի և տվյալ ու այլ համայնքների գյուղացիական տնտեսությունների հետ, հիմք է դրվում նոր սոցիալական ձեռներեցության զարգացմանը:
Հայկական 3 ստարտափ բիզնես գաղափարներ կմրցեն Կիպրոսում
Ահա այսպիսի բիզնես գաղափարներով  ClimateLaunchpad Հայաստան 2017-ի հաղթողները կներկայանան եվրոպական եզրափակչում, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-18-ը Կիպրոսում:
Բնապահպանական ստարտափերի մրցույթի հաղթողները հոկտեմբերին կմեկնեն Կիպրոս
Բնապահպանական բիզնես ծրագրերի քլայմաթ լանչափաթ մրցույթի ժյուրին ընտրել է 10 լավագույն ստարտափերը: