Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների ուժեղացում և վերամշակման խթանում
Նախագիծը մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ Մարդկային Անվտանգության «Grassroots» դրամաշնորհային ծրագրի (GGP) շրջանակներում։
Ընթացիկ
Նախագիծը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերին և ավարտվելու է 2022 թվականի դեկտեմբերին: Այն իրականացվում է Արմավիր քաղաքում՝ Արմավիրի համայնքապետարանի հետ համատեղ։
Խնդիր
Արմավիրի մարզում, ինչպես նաև Հայաստանի այլ մարզերում, աղբավայրերը գերծանրաբեռնված են, աղբն աղբավայր հասնելուց առաջ չի տեսակավորվում, ինչի արդյունքում աղբավայրում հայտնվում են ինչպես բարձր արժեք ունեցող թափոնները, այնպես էլ հրդեհավտանգ նյութերը, ինչև դառնում է աղբավայրերում պարբերաբար բռնկվող հրդեհների պատճառ:
Համայնքային մեկ այլ խնդիր է ոչ օրինական աղբավայրերի ստեղծումը տարբեր խմբերի և անհատների կողմից, որոնց վերահսկումը դժվար կարգավորվող գործընթաց է:
Նախագծի հիմնական նպատակն է իրականացնել թափոնների լայնածավալ տեսակավորման աշխատանքներ Արմավիրի մարզում և խթանել վերամշակման գործընթացը: Նախագծի շրջանակներում Արմավիր քաղաքի տարածքում (հանրային տարածքներում, ինչպես նաև պետական, կրթական և մասնավոր կառույցներում) տեղադրվում են ավելի քան 100 տեսակավորման ամաններ նախատեսված թղթի, պլաստիկի և/կամ ապակու համար:
Expected Results
- Թափոնների կառավարման ճիշտ մեխանիզմի և ռազմավարությունների գործածում։
- CO2 արտանետումների նվազեցում։
- 100 տոննա վերամշակելի թափոնների հավաքագրում և տեղափոխում վերամշակման կայաններ։
- Առաջին դասարանի աշակերտների համար գրենական պիտույքների պատրաստում վերամշակված թափոններից։
- Գերծանրաբեռնված և ոչ սանիտարական աղբավայրերի առկայության նվազեցում։
- Քաղաքի բնակիչների բնապահպանական գիտակցության ձևավորում և իրազեկվածության մակարդակի բարձրացում։
- Առավել մաքուր շրջակա միջավայր:
Թափոնների հավաքագրումը և պահեստավորումն իրականացվում է Արմավիրի մարզում, որից հետո տեսակավորված թափոնները տեղափոխվում են Երևանի վերամշակման կայաններ, որտեղ դրանք երկրորդ կյանք են ստանում: Հավաքված պլաստիկ թափոններից նախատեսվում է արտադրել դպրոցական պարագաներ, որոնք կտրամադրվեն Արմավիր քաղաքում կամ հարակից համայնքներում առաջին դասարան ընդունված աշակերտներին: