ՄԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ
Ֆիլոմեն Չիվարդ
ՖՐԱՆՍԻԱ
Շնորհակալություն մեր թիմ ժպիտ ու ստեղծագործ գաղափարներ բերելու համար։
Ֆիլոմենի մասին
«Ես շատ պատահական հայտնվեցի Հայաստանում։ Ինձ շատ հետաքրքրեց Հայ կամավորների կորպուսի առաջարկը միանալ հենց «Այ Էս Էս Դի» ՀԿ-ին։ Զարմացա, երբ տեսա՝ ինչքան բան կա ստեղծելու ենթակառուցվածների, օրենքների/ կանոնների և, հատկապես, իրազեկվածության առումով, քանզի հենց իրազեկվածությունն է ամեն ինչի սկիզբը։ Միայնակ չէի կարողանա ամեն ինչ փոխել, որովհետև հայերենի հմտություններս թույլ էին, բայց փորձեցի օգնել իմ հնարավորությունների շրջանակներում և առաքելությունս, մեծապես, կապված էր դիզայներական և ստեղծագործ աշխատանքների հետ։ Սիրեցի՜ դա»
Ֆիլոմենը պոզիտիվ ֆրանսուհի է, ում մտքի թռիչքը սահմաններ չունի։ Նա աղցանների, շոկոլադի, գիտելիքների, հումորի ու անսովոր գաղափարների սիրահար է։
Մտահոգված լինելով գլոբալ տաքացման և շրջակա միջավայրի խնդիրներով՝ նա ամեն օր փորձում է գոնե մեկ լավ բան անել ԻՐ մոլորակի համար: Եվ այսպես, լավ բաներից մեկն էլ մեր թիմին միանալն էր՝ որպես դիզայներ։ Ֆիլոմենը իր ստեղծարար մտքի շնորհիվ օգնել է ՀԿ-ի մի շարք ծրագրերի իրականացման գործընթացներում։
Շնորհակալություն մեր թիմ ժպիտ ու ստեղծագործ գաղափարներ բերելու համար։
Մերի Մինասյան
ՀԱՅԱՍՏԱՆ
We thank her for volunteering at ISSD and bringing light to “Humans of Nature” initiative.
Մերիի մասին
«Հիմա մարդու գործունեության ազդեցության արդյունքում մոլորակը շատ է տուժում և այդ պայմաններում ինձ համար կարևոր է իմ ներդրումն ունենալ մարդկանց մոտ բնության պահպանության գիտակցությունը սերմանելու գործում․ ահա թե ինչու ընտրեցի «Այ Էս Էս Դի» ՀԿ-ն»։
Մերին էնտուզիաստ էկո-ակտիվիստ է, ով սովորում է Հայաստանի ֆրանսիական համալսարանում։ Նա բնության, կանանց իրավունքների պաշտպանության ջատագով է և FLEX փոխանակման ծրագրի շրջանավարտ։ Մերին մոտ 5 ամիս իր ջանքերը ներդրել է «Բնության Մարդիկ» նախաձեռնության մեջ։ Այս ընթացքում նա պրպտել է, գտել մեր «հերոսներին», զրուցել նրանց հետ և թղթին հանձնել նրանց պատմությունունները։ Բացի այս պատմություններից, նա կատարել է նաև մի շարք այլ թարգմանություններ։
Շնորհակալություն ենք հայտնում նրան մեզ մոտ արդյունավետ կամավորական գործունեություն ծավալելու համար։
Օֆելյա Հարությունյան
ՌՈՒՍԱՍՏԱՆ
We thank Ophelia for loving nature so much and for “infecting” people with that love.
Օֆելյայի մասին
«Հայերը, առանձնապես, հոգ չէին տանում բնության մասին, և ես ցանկանում էի փոխել դա։ Ես հայ եմ և մտահոգված եմ աշխարհի ու, մասնավորապես, Հայաստանի շրջակա միջավայրի ներկա վիճակով։ «Այ Էս Էս Դի»-ն հիանալի ծրագրեր և գաղափարներ ունի, որոնք դրական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի և հասարակության վրա։ Ես ցանկացա լինել մի այսպիսի կազմակերպության մասը, որը հոգ է տանում մարդկանց ու բնության մասին, և նրանց հետ միասին փոխել շրջակա միջավայրի ներկայիս իրավիճակը»:
Օֆելիան արկածախնդիր է ու բնասեր, նա միացավ «Այ Էս Էս Դի»-ին ու աշխատեց «Բնության ՄարդիկՕֆելյան արկածախնդիր է ու բնասեր, նա միացավ «Այ Էս Էս Դի»-ին ու աշխատեց «Բնության մարդիկ» նախաձեռնության վրա։ Նրա շնորհիվ մեր «հերոսների» շարքն ընդլայնվեց և ունեցանք մի շարք հետաքրքիր պատմություններ։
Շնորհակալ ենք Օֆելյային բնությունն այսքան սիրելու և այդ սիրով մարդկանց «վարակելու» համար։
Հենրիկ Թորեմարկ
ՇՎԵԴԻԱ
Շնորհակալ ենք թափոնների կառավարման գործում մեծ ներդրումն ունենալու համար։
Հենրիկի մասին
“«Ես միացա «Այ Էս Էս Դի» թիմին, քանի որ փնտրում էի պրակտիկ փորձ ձեռք բերելու հնարավորություն` համայնքների առաջացրած թափոնների կառավարման ոլորտում, որտեղ կարող էի ներդնել նաև իմ հմտությունները: «Այ Էս Էս Դի»-ն հիանալի հարթակ էր կապերի ստեղծման և մասնագիտական ու անձնական զարգացմանն համար: Կազմակերպությանը դիմելու հիմնական պատճառը իմանալն էր, թե ինչպես է «Այ Էս Էս Դի»-ի թիմը մոտիվացնում սովորական մարդկանց և որոշում կայացնողներին՝ միանալ Հայաստանի թափոնների կառավարման համակարգը ավելի կայուն դարձնելու պայքարին: Ջերմ և հնարամիտ թիմի անդամների շնորհիվ ես ոչ միայն սովորեցի Հայաստանում թափոնների կառավարման մասին, այլև ձեռք բերեցի կյանքի ընկերներ, այցելեցի գեղեցիկ վայրեր և ամեն օր վայելում էի տեղական մրգերը ու համեղ սնունդը»։
Ծանոթացեք մեր հաջորդ կամավորի հետ, ով մեզ միացավ՝ աջակցելու «Recycle it!» նախաձեռնությանը։ Նա Հենրիկն է ու նրա գլխավոր շարժառիթն է ավելի լավ իմանալ՝ Հայաստանում ինչպես են թափոնների կառավարումն ու համայնքահեն ծրագրերն աշխատում։ Բացի «Recycle it!»-ին աջակցելուց, նա նաև կատարել է հետազոտություններ վերոնշյալ և այլ ոլորտներում, օգնել դրամաշնորհներին դիմելու ընթացքում և այլ աշխատանքներում։
Շնորհակալ ենք Հենրիկին մեզ միանալու և Հայաստանում թափոնների կառավարման գործում իր մեծ ներդրումն ունենալու համար։
Էմմա Քարոլ
ՇՈՏԼԱՆԴԻԱ
Շնորհակալ ենք քո ներկայության և կատարածդ ներդրման համար։
Էմմայի մասին
«Ցանկացա միանալ «Այ Էս Էս Դի»-ին, որպեսզի կարողանամ Հայաստանում տարածել իմ գիտելիքները, շրջակա միջավայրի պահպանության և վերամշակման նկատմամբ մեծ կիրքս։ Հաստատ գիտեմ, որ վերամշակումը շատ կարևոր է ու շատ մոտիվացված էի օգնել՝ մարդկանց հասցնել այն գիտակցումը, թե որքան կարևոր է աղբի ճիշտ տեսակավորումն ու տնօրինումը որպես հասարակություն։ «Այ Էս Էս Դի»-ի մասին լսելուց հետո մտածեցի՝ այս ՀԿ-ն հիանալի գաղափարներ ունի, որոնք կօգնեն փոփոխություն կատարել, և ցանկացա օգնել՝ լինելով դրա մի մասնիկը»։
Էմման միացավ մեզ ու սկսեց իր հետաքրքիր հետազոտությունը՝ բացահայտելով «Կրճատել, վերօգտագործել, վերամշակել (3R)» գաղափարը Հայաստանում։ Հետազոտության արդյունքներով նա աջակցել է երեխաների համար աշխատանքային գրքի ստեղծմանը։
Շնորհակալ ենք, Էմմա, քո ներկայության և կատարածդ ներդրման համար։
Լենե Լիլեդալ
ՆՈՐՎԵԳԻԱ
Շնորհակալ ենք քո ջանասիրության և ստեղծագործական մոտեցման համար:
Լենեի մասին
«Ես միացա «Այ Էս Էս Դի»-ին, քանի որ սոցիալական նորարարություն ուսումնասիրելու ընթացքում կենտրոնացած էի համայնքների կայուն զարգացման վրա և ցանկանում էի որոշակի փորձ ձեռք բերել տվյալ ոլորտում»։
Լենեն մեզ միանալուց հետո սկսեց աջակցել «Այ Էս Էս Դի»-ի Արմատ սոցիալական ծրագրի զարգացմանը։ Նա կատարել է հետազոտություններ, ուսումնասիրել միջազգային փորձն ու փորձել թվայնացնել այն։
Մեր շնորհակալություններն ենք ուղարկում նրան։