Green Key Armenia. Կայուն զբոսաշրջության և կանաչ սերտիֆիկացման խթանում

Դեկտեմբեր 2024 - Նոյեմբեր 2025

Որպես Հայաստանում Բնապահպանական կրթության հիմնադրամի (FEE) ազգային օպերատոր՝ «Այ Էս Էս Դի» ՀԿ-ն հաջողությամբ գործարկել է Green Key ծրագիրը, որն իրականացվում է GIZ Armenia-ի հետ համատեղ: Ծրագրի նպատակն է խթանել կայուն զբոսաշրջությունը ընտրված տարածաշրջաններում գործող հյուրատների և հյուրանոցների շրջանում՝ ապահովելու զբոսաշրջության ոլորտի աճը՝ կարևորելով շրջակա միջավայրը, տեղական համայնքները և տնտեսությունը:

Հյուրանոցային բիզնեսի վերափոխում կայուն զարգացման միջոցով

Green Key նախաձեռնության միջոցով «Այ Էս Էս Դի» ՀԿ-ն պաշտոնապես սկսել է հավաստագրման գործընթացը Հայաստանում՝ տրամադրելով համակողմանի աջակցություն տեղական հաստատություններին: Այս ծրագիրը խրախուսում է ձեռնարկություններին իրականացնել թափոնների արդյունավետ կառավարում, նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա թողած ազդեցությունը և ակտիվորեն ներգրավել աշխատակիցներին և հյուրերին շրջակա միջավայրի պաշտպանության և կայունության կրթության մեջ, ինչպես նաև ծրագիրը նպատակ ունի զարգացնել ՓՄՁ հյուրանոցների կայուն զբոսաշրջության պրակտիկան չորս հիմնական մարզերում՝ Լոռի, Տավուշ, Շիրակ և Գեղարքունիք։

Ծրագրի ընդհանուր նպատակն է մեծացնել ընտրված մարզերում հյուրընկալող բիզնեսների շրջանում էկոլոգիապես մաքուր գործելակերպի ընդունումը և խթանել շահագրգիռ կողմերը կայունության հավաստագիր ստանալու համար: Խթանելով այդ գործառնությունը՝ Green Key հավաստագրումը ոչ միայն ձգտում է պահպանել Հայաստանի բնական և մշակութային ժառանգությունը, այլև նպատակ ունի բարձրացնել տեղական հյուրընկալության ոլորտի համաշխարհային մրցունակությունը: Ավելին, այն ոգեշնչում է շահագրգիռ կողմերին ընդունելու կայունությունն ու բնապահպանական պատասխանատվությունը՝ նպաստելով Հայաստանի ավելի կայուն ապագային:

Ակնկալվող արդյունքները

  • Զբոսաշրջության ոլորտի 20-30 մասնագետների տրամադրել գիտելիքներ էկոլոգիապես մաքուր աշխատանքային մեթոդների ներդրման համար, ինչը թույլ կտա կայուն գործունեության արդյունավետությունը բարձրացնել 10-30% - ով:
  • Աջակցել 20-30 ձեռնարկությունների՝ ստեղծելու հարմարեցված կայունության պլաններ, որոնք համապատասխանում են Green Key չափանիշներին:
  • Բարձրացնել իրազեկությունը Green Key գործառնությունների, կայունության հավաստագրման և հյուրընկալության ոլորտի համար դրա կարևորության շուրջ։
  • Մշակել համապարփակ դեպքի ուսումնասիրություն, որը ցույց է տալիս կայուն գործառնության իրականացման ֆինանսական և բնապահպանական առավելությունները

Իրականացման ժամանակացույց

Մեդիա

“Arusyak Children's Development Center” program