Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում.
թափոնների կառավարումը Հայաստանի համայնքներում
Ընթացիկ
Երևանում Նիդեռլանդների դեսպանատան աջակցության շնորհիվ մենք սկսել ենք նոր նախագիծ, որի նպատակն է հաղթահարել Արմավիրի մարզում թափոնների ոչ ճիշտ կառավարման հետևանքով առաջացած խնդիրները:
Խնդիրը
Հայաստանի կոշտ թափոնների կառավարման ներկայիս համակարգը ունի կառուցվածքային խնդիրներ, ոչ հստակ և կիրառելի օրենսդրություն, որն իր հերթին առաջացնում է անկայունություն տվյալ ոլորտում: Հայաստանում թափոնները հավաքվում են՝ խառը՝ առանց ստորաբաժանման/տեսակովրման, և տեղափոխվում են ընդհանուր աղբավայր կամ հակասանիտարական աղբանոց։ Թափոնների կառավարման համակարգի կայունության ցածր մակարդակի հիմնական պատճառներից են հավաքագրման ծառայությունների նպատակով օգտագործվող հին սարքավորումները և ոչ սանիտարական մեթոդները։ Ծառայությունների անբավարար մատուցումն իր հերթին հանգեցնում է ապօրինի թափոնների գոյացմանը և թափոնների բաց այրմանը, ինչն էլ ավելի է վատթարացնում ստեղծված իրավիճակը և առաջացնում բնակչության առողջական լրացուցիչ խնդիրները:
Նախագծի նպատակն է բարձրացնել ոլորտային ծառայությունների տեղական մակարդակը, դրանով իսկ խթանելով «լավ կառավարման» սկզբունքները՝ պաշտպանել շրջակա միջավայրը, նվազագույնի հասցնել աղտոտման և վարակման վտանգը:
Տեսակավորման ամաններ
Duration & Location
Ծրագրի մեկնարկը տրվել է 2021 թ.-ի հուլիս ամսին և նախատեսվում է, որ այն կտևի մինչև 2022 թ.-ի մայիս ամիսը: Ծրագիրն իրականացվում է Արմավիրի մարզի հետևյալ ութ համայնքներում՝
- Արմավիր
- Երվանդաշատ
- Բագարան
- Վանանդ
- Կողբավան
- Հուշակերտ
- Սարդարապատ
- Արաքս
Tour & Awareness Campaign
Քայլերը
Խնդիրների լուծման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.
- Prepare and install branded sorting bins in the selected communities and partner institutions;
- Կազմակերպել բնապահպանական դասընթացներ և հանրային իրազեկման արշավներ համայնքի բնակչության, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների և գործընկեր կազմակերպությունների համար
- Հավաքել և տեղափոխել տեսակավորված թափոնները վերամշակման կայաններ
- Բարձրացնել քաղաքացիների մասնակցությունը և ներգրավվածությունը համայնքներում թափոնների տեսակավորման և բնապահպանական որոշումների կայացման գործում
- Ընտրել և վերապատրաստել վերոնշյալ համայնքներից բնապահպանական ոլորտում առավել ակտիվ անհատ(ներ)ի, ով(քեր) կաջակցեն համայնքում բնապահպանական որոշումներ կայացնելու գործընթացին։
Լուսաբանում
Շանթ ՀԸ
Առավոտը Շանթում
Արմա Թի-Վի
Թափոնների կառավարում Արմավիրի մարզում
Արմա Թի-Վի
Թափոնը ռեսուրս է
Սպասվող փոփոխությունները
Ծրագրի ավարտին կունենանք՝
- Թափոնների տեսակավորման և աղբահանության կազմակերպման բարելավված ծառայություն
- Համայնքի անդամների ներգրավում բնապահպանական դասընթացներին, թափոնների տեսակավորման գործընթացին և այլ աշխատանքներին, որոնք կխթանեն նրանց մասնակցությունը բնապահպանական որոշումների կայացման գործընթացում
- Հնարավորություն տեղացիների համար համագործակցելու «Այ էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ- ի հետ և բարելավելու իրենց համայնքում բնապահպանական իրավիճակը
- Համայնքի բնակիչների համար շրջակա միջավայրը պաշտպանելով եկամուտի նոր աղբյուրներ ունենալու հեռանկար
- Ջերմոցային գազերի արտանետումների նվազում