Բիոդիզել

Այս նախագիծը նպատակ ունի էկոլոգիապես մաքուր բիոդիզել արտադրելու և Հայաստանյան շուկա ներմուծելու միջոցով նվազեցնել հանածո վառելիքի ներկրումն ու օգտագործումը, ինչպոս նաև դրանցից բխող բոլոր վատ հետևանքները:

Բիոդիզելը արտադրվում է օգտագործված բուսական յուղից, ինչը 20%-ից 30%-ով ավելի էժան է քան հանածո դիզելային վառելիքը: Այս էկոլոգիապես մաքուր վառելիքը չի պահանջում շարժիչի փոփոխություն կամ վերազինում. պարզապես լցրեք և շահագուծեք: Հանածո դիզելային վառելիքի համեմատությամբ, բիոդիզելի օգտագործումը հանգեցնում է օդի աղտոտիչների (ազոտի օքսիդների (NOx), մասնիկների (PM), մասնիկների (PM), ածխածնի մոնօքսիդի (CO), ածխաջրածինների (HC) և այլն) ավելի ցածր քանակությամբ արտանետումներ և կտրուկ նվազեցնում է ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ:

2017 թվականին այս գաղափարը շահեց «ClimateLaunchpad»-ի Հայաստանյան մրցույթում և մեր թիմը այն ներկայացրեց Կիպրոսում եվրոպական եզրափակչի ժամանակ: