Կանաչ փառատոններ
Թափոնների ոչ պատշաճ կառավարումը մեկն է այն խոշորագույն խնդիրներից, որոնց առջև այժմ կանգնած է Հայաստանը: «Կանաչ փառատոններ» նախագիծը նպատակ ունի ապահեվել թափոնների պատշաճ կառավարումը Հայաստանում կազմակերպված փառատոների ընթացքում:
ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆ
«Կանաչ փառատոններ» նախագծի առաջին/պիլոտային նախաձեռնությունը կազմակերպվել է «Արենի գինու փառատոն»-ի համար 2017 թվականի հոկտեմբերի 7-ին: Ընդհանուր առմամբ, փառատոնի անցկացման տարածքում, տեղադրվել են քսանհինգ հատուկ նախագծված տեսակավորման աման: Յուրաքանչյուր աման բաղկացած է չորս բաժնից՝ պլաստիկի, թղթի, ապակու և այլ թափոնների համար: Մեր կամավորները յուրաքանչյուր աղբամանի կողքին էին` այցելուներին օգնելով և բացատրելով վերամշակման անհրաժեշտությունը:
Կանաչ փառատոններ. Արենի
Անհրաժեշտությունը
Ներկա լինելով «Արենի գինու փառատոն»-ի նախորդ տարիների միջոցառումներին՝ մենք չկարողացանք չնկատել այլապես գեղեցիկ փառատոնի միակ թերությունը. Թափոնների պատշաճ կառավարման և վերամշակման բացակայությունը:


Դասընթացներ
ISSD թիմը կազմակերպել է երկու դասընթաց. առաջին դասընթացը տեղի ավագ դպրոցի աշակերտների հետ էր, իսկ երկրորդը` ծրագրի կամավորների հետ: Դասընթացի բոլոր մասնակիցները ծանոթացան «Կանաչ փառատոններ» նախագծին և թափոնների պատշաճ կառավարման և վերամշակման հիմունքներին:
Արդյունքներ
Շուրջ 2000 պլաստիկ շիշ, 300 ապակե շիշ և 50 մետաղական տարրա երկրորդ կյանք ստացավ: Պլաստմասե և ալյումինե շշերը ուղարկվել են վերամշակման կայաններ, ապակե շշերը բաժանվել են գինեգործներին` տնային գինու համար պլաստիկ շշերի օգտագործումը նվազեցնելու համար:
