Դրամաշնորհների նախապատրաստում
Ա-ից ֆ-ը
Նախագծի նպատակն է զարգացնել Հայաստանի համայնքների դրամաշնորհների դիմելու կարողությունները առցանց և անցանց պրակտիկ դասընթացների միջոցով:
Գրանցվեք դրամաշնորհներին դիմելու Ձեր հմտությունները խորացնելու համար:

Ավարտված
«Դրամաշնորհների նախապատրաստում Ա-ից ֆ-ը» նախագիծը մեկնարկել է Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն աջակցության շնորհիվ։




Նպատակը
Նախագծի հիմնական նպատակներն են՝
- բարձրացնել համայնքների ֆոնդհայթայթման կարողությունները,
- ստեղծել համագործակցության ցանց հանրային և մասնավոր կառույցների միջև,
- ներկայացնել դրամաշնորհների և ֆոնդերի հայթայթման հնարավոր աղբյուրները:


Հմտություններ
Դասընթացների ավարտին մասնակիցները ձեռք են բերում հետևյալ հմտությունները՝
- հրաշալի գաղափարից հաջողակ ծրագիր մշակելու վարպետություն,
- այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ և դրամաշնորհներ գտնելու ունակություն,
- դրամաշնորհների հայտադիմումները գրագետ լրացնելու հմտություն,
- օգտակար կապեր ստեղծելու հնարավորություն /networking/:
Նախագիծը համաֆինանսավորվում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության կողմից Լեհաստանի համագործակցության զարգացման շրջանակներում։

