Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում
ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագիր
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ Կառավարության 15-րդ միջոցառմանն ուղղված ՔՈՎԻԴ-19-ի սոցիալական հետևանքների չեզոքացմանը և ապահովել դրա շարունակելիությունը ՀՀ Գեղարքունիքի մարզում:

Ավարտված


«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ), ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համատեղ «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի, «Բլեջան» ՀԿ-ի և «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:


Մաքրման աշխատանքներ
Մաքրման աշխատանքներում ներգրավված են եղել համայնքների բնակչության ամենաշատ տուժած խավերը՝ Քովիդ-19 համավարակի պատճառով ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրից զրկված անձինք, պատերազմից հետո Արցախի Հանրապետությունից տեղահանվածներ և կանայք, ում զբաղվածությունը շահառու համայնքներում հասնում է շատ ցածր սանդղակի:
Ծրագրի շրջանակներում «Այ Էս Էս Դի» ՀԿ-ն համակարգել է
- Գեղարքունիքի մարզի տասը համայնքներում և Սևան ազգային պարկի նախանշված տարածքներում գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները
- Թափոնների տեսակավորման և վերամշակման աշխատանքները
- Ծրագրի կայունությունն ապահովելու նպատակով բնապահպանական դասընթացների և գործնական հանդիպումների կազմակերպումը
- Տեղեկան ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքները և այլն

Փուլ 1` Լիճք, Ծակքար
Փուլ 2` Արծվանիստ, Լուսակունք, Խաչաղբյուր, Կարճաղբյուր
Փուլ 3` Մարտունի, Վարդենիկ, Գեղհովիտ, Ներքին Գետաշեն
Փուլ 4` Ծաղկաշեն, Գեղարքունիք, Լանջաղբյուր
Փուլ 5` Նորատուս, Մարտունի, Ներքին Գետաշեն
Փուլ 6` Ծովագյուղ, Գավառ, Գանձակ
Փուլ 7` Սարուխան, Կարմիրգյուղ


Trainings & Sustainability
Ծրագրի նպատակի իրականացման և շարունակելիությունը ապահովելու գործում մեծ դեր են խաղացել անցկացված թեմատիկ դասընթացները: Դասընթացները միտված էին բնակչության մեջ բնապահպանական պատասխանատվության բարձրացմանը, մասնակիցներին՝ էկոլոգիական խնդիրների բացասական ազդեցության և իրենց կյանքի որակի վատթարացման միջև ուղիղ կապի ներկայացմանը, ինչպես նաև նոր գիտելիքների և հմտությունների ձեռք բերմանը: Դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ թափոնների, դրանց հավաքման արդյունավետ և անվտանգ ձևերի, սորտավորման և վերամշակման շնորհիվ ոչ միայն ավելի մաքուր միջավայր ապահովելու, այլև ֆինանսական նոր աղբյուրներ ստեղծելու հնարավոր տարբերակների, և վերօգտագործման միջոցով առաջին հայացքից անպետք թվացող իրերին երկրորդ կյանք տալու մասին՝ դրանք դարձնելով զարդեր, կենցաղում կիրառվող իրեր, դեկորի մասեր և այլն: Դասընթացներ են իրականացվել ինչպես մաքրման աշխատանքների մասնակիցների, այնպես էլ Գեղարքունիքի մարզի այլ համայնքների ներկայացուցիչների համար:
Առաջ և հետո






Ցուցահանդես
«Թափոնների երկրորդ կյանքը»
Արծվանիստ համայնքում իրականացվել է նաև «Թափոնների երկրորդ կյանքը» խորագրով բացօթյա ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվել են ծրագրի շրջանակներում իրականացված դասընթացների ընթացքում մասնակիցների կողմից թափոններից պատրաստած նոր իրերը, ինչպես նաև 10 համայնքներում գետերի հուների մաքրման աշխատանքներում գտած «գանձերը»: Ցուցահանդեսին ներկայացվել են նաև շահառու համայնքներում մաքրման ընթացքում արված լուսանկարների ցուցադրությունը: Ցուցահանդեսին ներկա են գտնվել մաքրման աշխատանքներում ներգրավված մարդիկ, դպրոցների ուսուցչական և աշակերտական կազմից ներկայացուցիչներ, ՏԻՄ-երի և Սևան ազգային պարկի ներկայացուցիչներ, ծրագիրն իրականացնող ու ծրագրի աջակցող տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ցուցահանդեսին մասնակցել է 169 մարդ, ում հնարավորություն է ընձեռվել մասնակցել նաև գործնական դասընթացների, որի ժամանակ ցուցադրվում էր թափոնին երկրորդ կյանք տալու նուրբ արվեստը:
Բնապահպանությանն ու կանաչ ձեռներեցությանն ուղղված դասընթացներ
Մաքրման աշխատանքների դրական արդյունքները լրացնելու և ամբողջականացնելու նպատակով Գեղարքունիքի մարզի բնակիչների համար անցկացվել են մի քանի փուլից բաղկացած բնապահպանությանն ու կանաչ ձեռներեցությանն ուղղված դասընթացներ։ Դասընթացների հիմնական նպատակններն են ծրագրի մասին իրազեկվածության բարձրացումը, «կանաչ» ապրելակերպի տարածումը և շրջանաձև տնտեսության կարևորության ընդգծումը։

Դասընթացներում ներգրվված են եղել մաքրման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած շահառուները, ուսումնական հաստատությունների և մշակութային կենտրոնների սաները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, բնապահպանությամբ հետաքրքրված շահառու համայնքների բնակիչներ և այլոք։
Դասընթացների ընթացքում մասնակիցներին ներկայացվել է բնություն-մարդ սերտ կապն ու դրա կարևորությունը, շրջանաձև տնտեսությանն անցնելու քայլերն ու շրջակա միջավայրի վրա դրա դրական ազդեցությունը, կանաչ ձեռներեցության նորարար գաղափարները, շուկայավարման գործիքակազմը և այլ տեսական ու գործնական գիտելիքներ, որոնք նախապատրասում են ավելի պատասխանատու և «կանաչ» կենսակերպ վարող քաղաքացիներ։



Մասնակիցներին ներկայացվել են թափոններից արվեստի նմուշներ ստանալու մի շարք եղանակներ, որի արդյունքում մասնակիցները պատրաստել են տարբեր արվեստի նմուշներ, որոնք ներկայացվում են ծրագրի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսների և այլ միջոցառումների ժամանակ։
Դասընթացների վերջին փուլում մասնակիցները այցելել են պլաստիկի վերամշակման գործարան, որտեղ ծանոթացել են վերամշակման բուն գործընթացին․ ինչպես են տեսակավորվում պլաստիկի տարբեր տեսակներ, վերամշակման ինչ փուլերով է անցնում հումքը, ինչ արտադրանքներ են ստացվում Հայաստանում պլաստիկի վերամշակումից։
