Ճոճանակ
Յուրաքանչյուր երեխա կարևոր է
Կա տարածված կարծիք, որ երեխաները օգտագործում են խելացի հեռախոսներ, պլանշետներ և այլ թվային սարքեր, քանի որ դա ժամանակակից միտում է: Սակայն իրականությունն այն է, որ Հայաստանի մի շարք սահմանամերձ գյուղերում երեխաները պարզապես չունեն որևէ այլ ժամանցի տարբերակ:
Ծրագրի մասին
Ծրագիրը կենտրոնացած է ՀՀ սահմանամերձ գյուղերում անապահով երեխաների և նրանց ծնողների կարիքների շուրջ: Ծրագրի շրջանակներում կառուցվում են խաղահրապարակներ և դասասենյակներ որոնք հասանելի են տարբեր տարիքի և տարբեր կարիքներ ունեցող երեխաների համար:
Խաղահրապարակները ներառում են
- Սահարան
- Ճոճանակի տեսակներ
- Ճոճվող նստարան
- Զույգ մարզաձողեր
- Մարզման սարքեր
Օգտակարությունը
Վայր, որտեղ երեխաները կարող են վայելել իրենց մանկությունը ընկերների հետ, զբաղվել սպորտով, զարգացնել ֆիզիկական ունակությունները, ուժը և ճկունությունը: Սա կնվազեցնի էլեկտրոնային սարքերի օգտագործումը երեխաների կողմից՝ զարգացնելով նրանց իրական կապի և փոխգործակցության հմտությունները:
Հատուկ կարիքներ ունեցող երեխաները հնարավորություն կունենան կանոնավոր կերպով շփվել իրենց ընկերների հետ առանց որևէ սահմանափակման:
Խնամակալները՝ հիմնականում մայրերը, ավելի շատ ժամանակ կունենան աշխատանքի և մասնագիտական ինքնազարգացման համար:
ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԸ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ԲԱԳԱՐԱՆՈՒՄ
Առաջ և հետո
Այս վերափոխումը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Բագարան համայնքում: Խաղահրապարակը իսկզբանե նախատեսված էր երեխաների համար, սակայն այն զարմանալիորեն դարձավ սիրված հավաքատեղի բոլոր գյուղացիների համար՝ անկախ տարիքից:
Ծրագրի դրամական միջոցները
Դրամահավաք ընթրիք
2019 թվականի մարտի 14-ին, ISSD ՀԿ-ի համահիմնադիր Իրինա Մկրտչյանը և Կալիֆորնիայի համալսարանի (Դեյվիս) ֆելոու Քրիստել Նոգեսը, համալսարանի բոլոր անդամների աջակցությամբ կազմակերպեցին միջազգային դրամահավաք-ընթրիք՝ «Ճոճանակ» նախագծի համար: Միջոցառմանը աջակցել են «International House Davis»-ը, «UC Davis Global Affairs»-ը և «UC Davis Humphrey» թիմը: Միջոցառման ընթացքում մասնակիցները վայելեցին հայկական, էստոնական, ռուսական, վրացական և այլ ազգային ուտեստներ: Ուրախ ենք տեղեկացնել, որ հավաքված միջոցներն օգտագործվել են Արմավիրի մարզի Բագարան համայնքում «Ճոճանակ» ծրագրի իրականացման համար: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ներկաներին, նվիրատուներին, աջակիցներին և գործընկերներին:
«Արմատ» ծրագրից ձևավորված միջոցներ
Մեր գործնկեր Իբիս Երևան հյուրանոցը միացել է « Արմատ » սոցիալական ծրագին: Ձեռք բերելով 200 խեցամանով կենդանի խոտաբույս՝ Հյուրանոցն իր ներդրումն ունեցավ խաղահրապարակի կառուցման գործում: « Արմատ » սոցիալական ծրագրի շրջանակներում մենք համախմբել ենք տարբեր գյուղացիական տնտեսությունների՝ հիմնականում սահմանամերձ համայնքներից, ովքեր աճեցնում են խոտաբույսեր խեցամաններում: Մենք շնորհակալություն ենք հայտնում Իբիս Երևան հյուրանոցի ղեկավար կազմին և բոլոր աշխատակիցներին ծրագրին աջակցելու համար: «Արմատ» ծրագրի իրականացումը անհնար կլիներ առանց Ակբա Ֆեդեռացիայի, ՀԲԸՄ Հայաստանի և Իմփաքթ Հաբ Երևանի աջակցության:
Եթե ցանկանում եք աջակցել նախագծին և ավելի շատ երեխաների երջանկացնել՝ ապա դիմեք մեզ և մենք Ձեզ կներկայացնենք համագործակցության բոլոր հնարավոր տարբերակները: