Բնությունը ես եմ

Մեր նպատակն է մեծացնել բնության նկատմամբ հոգատարությունը՝ կիսվելով ծրագրի մասնակիցների ոգեշնչող պատմություններով: Նախագիծը հասարակության մեջ բնության նկատմամբ բարենպաստ վերաբերմունք է ձևավորում՝ նպաստելով շրջակա միջավայրի պաշտպանության գործին:

Ծրագրի մասին

2019 թվականի սեպտեմբերին մենք սկսել ենք «Բնության մարդիկ» սոցիալական արշավը, ինչը հուզական և իրական տեսահոլովակների և պատմությունների շարք է մարդկանց մասին ովքեր դրական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա: Նախագիծը հասարակության մեջ շրջակա միջավայրի պաշտպանության նկատմամբ դրական կարծիք է ձևավորում: Այն նպաստում է անհատների և պետական ու մասնավոր կազմակերպությունների ավելի նպատակաուղղված գործունեությանը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում: 

Ծրագրի շրջանակում ստեղծված տեսանյութերն ու հոդվածները ներառում են մեջբերումներ և պատմվածքներ ծրագրի մասնակիցների՝ «Բնության մարդկանց» կյանքից: Հուսով ենք, որ այս պատմությունները դրական ազդեցություն կունենան մարդկանց մտածելակերպի, ապրելակերպի և գործունեության վրա, ինչը մեզ կտանի դեպի ավելի կանաչ, մաքուր և կայուն ապագա: 

ԾԱՆՈԹԱՑԵՔ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ

Լուսինե Տոնոյան

Լուսինեն իր աղբի ընդմիջման նախաձեռնությունը սկսեց, երբ մի օր, ընդմիջման ժամանակ դուրս գալով զբոսնելու, տեսավ փողոցում թափված պլաստիկը, ծխախոտի մնացորդները: Այդ պահից սկսած մեր հերոսը որոշեց՝ այլևս չի սպասելու կատարյալ աղբահանության համակարգին, այլ սկսելու է ինքնուրույն փոխել իրավիճակը:

«Բնության մարդիկ» ծրագրի շրջանակներում մենք բացահայտում ենք այն հերոսների, ովքեր քայլեր են ձեռնարկում շրջակա միջավայրի բարելավման և մաքրության համար: Նրանց ձայնը ավելի լսելի դարձնելու համար մենք հավաքում և ներկայացնում ենք նրանց կանաչ պատմությունները: Միգուցե դրանցից որևէ մեկը ոգեշնչի հենց քեզ:
So, our first hero is Lucine Tonoyan who is presenting her “#5minute #wastebreak” initiative and “Ecomotive” startup.
Lucine started her first initiative when once she was outside for her break and she saw the plastic and cigarette butts on the street. Since then our hero decided that she wasn’t going to wait for the perfect scavenging system, but she will start changing things on her own.
“I decided to regularly collect trash during my lunch break. If I don’t like this, I’m just going to clean the city from trash myself”, notes Lucine.
The first day Lucine did the cleaning on her own but on the second some of her colleagues have also joined the project. Daily they spend 5 minutes from their lunch break to clean the nature. For Lucine it is important not to generate new litter and for that reason the girls use gloves for multiple usage and bags.
Lucine mentions that during every waste break they manage to collect more than 10 plastic bottles, single-use water and coffee cups, more than 100 cigarette butts and plastic bags. Our first ”Human of Nature” has started her initiative since the beginning of July and tells that even when she was away for her vacation, she still kept cleaning surroundings from waste for 5-10 minutes per day.
The number of Lucine’s “fairies” gets bigger and bigger day by day. Lately the participants have also decided to collect only the waste that can be recycled. On her Facebook page Lucine also tells us about the difficulties and barriers that “endlessly energetic, crazy” environmentalists have to deal with by sharing the obstacles related to the eco-friendly lifestyle in Armenia and not being understood by other people as an environmentalist.
But Lucine doesn’t stop here: she has another startup besides the “#5minute #wastebreak” initiative.
As an active environmentalist and an urban gardener she emphasizes the importance of having more green areas in our environment, especially in urban areas. And for that reason she has also started the “Ecomotive” urban gardening startup. Urban gardening is the process of growing various types of plants in the city – both in rooms and outside areas. The main goal of “Ecomotive” is to develop the culture of urban gardening in Armenia by supporting people to find their connection with nature and to have their own green and cozy corner.
Lucine notes that this initiative has started due to her personal needs, the lack of green, and, air pollution in Yerevan. Besides she also very much loves growing and taking care of plants which was also one of her “ecomotives”.
“That’s how “Ecomotive” was created for us and for those who have “ecomotivation”, love growing plants and want to turn their urban apartments, balconies, offices and their environment into a JUNGLE.” Lucine proudly mentions.
The services offered within the initiative are:

  •  Բույսեր, որոնք աճեցված են «Էկոմոտիվի» թիմի կողմից,
  •  Տարածքների կանաչապատման ծառայություններ (ներառյալ՝ բնակարաններ, աշխատանքային տարածքներ, պատշգամբներ),
  •  Կանաչ տարոսիկներ և նվերներ, բուսական թեմատիկայով ակսեսուարներ, արծաթե զարդեր, պայուսակներ, բարձեր և այլն
  •  Ինտերակտիվ այգեգործական հանդիպումներ երեխաների հետ,
  •  Ստեղծարար դիզայնով ծաղկամաններ,
  •  «Կանաչ» (eco friendly) միջոցառումների կազմակերպման ծառայություններ,
  •  Փոքրիկ համայնքային այգիների զարգացում,
  •  էկոմոտիվացիայի ստեղծում և տարածում։

Մեր հերոսը կոչ է անում միանալ իրեն ձեր ընդմիջումներին և ստեղծել ձեր քաղաքային ջունգլիները։

Մարիաննա Կարակեյան

Մարիաննա Կարակեյանը իրական բնության մարդ է: Նա «Nemra» ռոք խմբի անդամ է (ստեղնաշարային գործիքներ/վոկալ), ինչպես նաև բնության մասին հոգ տանող քաղաքացի։ Նա վարում է պատասխանատու ապրելակերպ և խթանում վերամշակման և վերաօգտագործման մշակույթի զարգացմանը:

Մենք ներկայացնում ենք իրական պատմությունների հավաքածու այն մարդկանց մասին, ովքեր ունեն դրական ազդեցություն մեր բնության վրա։ Եվ այս անգամ ուրախ ենք ներկայացնել Marian Nemra-ին, ով հանդիսանում է «Nemra» ռոք խմբի անդամ (ստեղնաշարային գործիքներ/վոկալ), ինչպես նաև բնության մասին հոգ տանող քաղաքացի։
Եղեք մեր հերոսուհու նման. օգնեք պահպանել մեր բնությունը Ձեր փոքրիկ կամ մեծ ներդրումով:
Եթե ցանկանում եք դառնալ Բնության Մարդիկ սոցիալական նախաձեռնության անդամ, ապա գրեք մեզ info@issdngo.com էլ հասցեին՝ պատմելով, թե ինչպես եք օգնում պահպանել մեր բնությունը։

Աշոտ Թոփուզյան

«Ամեն մարդ պետք է հասկանա,որ բնությունը հենց ինքն է, այս դեպքում ոչ ոք իր դեմքին աղբ չի նետի...»

Մեզ մոտ բնության մասին հոգ տանողները շատ են։ Եկե՛ք ծանոթանանք նրանցից հաջորդի հետ։

Նա բնության գրկում ծնված և բնության սրտում մեծացած Ջավախքցի Աշոտ Թոփուզյանն է, ով այժմ սովորում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում ու կերտում իր պատմությունը, համատեղության կարգով՝ «Թռիչք» արշավական ակումբի համահիմնադիրն է։
Մեր «Բնության մարդը» իր ողջ մանկությունն անց է կացրել բարձր լեռնային գյուղում, մասնակցել գյուղատնտեսական աշխատանքներին և իր խոսքերով «հենց սա էլ ստեղծում էր առիթ ավելի մոտիկ լինել բնությանը, քանի որ գիտակցում էի, որ տվյալ պահին մեզ պահողը հենց բնությունն է»:
Դեռևս փոքր տարիքից բնապահպանական միջոցառումների մասնակցելով՝ այժմ Աշոտը հենց ինքն է իր ընկերների հետ սկսել տարբեր նախաձեռնություններ կազմակերպել։ Եկել ենք դրացից երկուսի մասին ձեզ պատմելու։
«Թռիչք» նախաձեռնության շրջանակներում արշավների ժամանակ նրանք աղբից ազատում են երթուղիները՝ հաճելին համատեղելով օգտակարի հետ։ Այս ամենը իրականություն է դառնում նրանց սրտացավության և պատասխանատվության շնորհիվ, որովհետև նա նշում է, որ՝ «բավական երկար ժամանակ է, ինչ արշավում եմ ու միշտ հանդիպել եմ այն տհաճ երևույթին, երբ մարդիկ իրենց հետևից աղբը թողնում են բնության մեջ։ Երբ ստեղծվեց արշավական ակումբը, մեր ծրագրերի մեջ մտավ նաև երթուղիները աղբից ազատելը՝ գիտակցելով, որ աղբի հետ մենք մեր դեմքն ենք ցույց տալիս զբոսաշրջիկին։ Օրինակ Արա լեռան հարակից տարածքը՝ Ծաղկեվանքը, բավական շատ այցելվող տարածք է, որը ևս մեր ուժերով աղբից ազատվել է, հաճելի կլիներ այնտեղ տեսնել աղբամաններ»։
Ի դեպ՝ այս գործընթացի համար արշավականները նույնիսկ չեն պատարաստվում՝ «արշավի ընթացքում էլ ոչ մեկի չենք ասում, որ պետք է աղբ հավաքենք․ մենք՝ ուղեկցորդներս որպես օրինակ, երբ սկսկում ենք հավաքել, արշավի վերջում պարզվում է մարդիկ կիլոմետրերով իրենց ուսապարկերի գրպանները, տոպրակը ձեռքներին աղբ են իջեցնում,- ժպտում է»։
Ծրագրի ազդեցություններից խոսելիս Աշոտը կարևորում է այն փաստը, որ այս արշավները օրինակ են մյուսների համար՝ չաղտոտել ու որքան հնարավոր է մաքրել մեր շրջապատը։ Ընտիր է, այդպե՞ս չէ։
Մյուս նախաձեռնությունը, որին մասնակից է Աշոտը, Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբի շրջանակներում է իրականցվում։ Հայաստանի տարբեր անկյուններից նրանք հավաքում են անպետք անվադողեր և կազմակերպում դրանց տեղափոխումը դիրքեր։ Այստեղ անվադողերն օգտագործվում են դիրքերի ամրացման համար։ Երևանում կամավորական աշխատանքների համակարգողը Աշոտն է։ Արդեն մի քանի տարի է, ինչ կամավոր իրականցնում են այս նախաձեռնությունը, որը մեծ թափ ստացավ վերջերս՝ «վերջին 2 ամսում միայն Երևանից մոտ 100 000 անվադող հավաքագրվեց»,-նշում է նա։
«Իրականում այս նախաձեռնությունը ոչ միայն ամրաշինական խնդիր է լուծում, այլ նաև բնապահպանական՝ բնակավայրերը ազատելով անպետք անվադողերից»։
Աշոտի համար բնությունը ուսուցիչ է․«այն ընտելացնում է մեզ, դաստիարակում, երբեմն նաև բարկանում է և պատժում, բայց եթե մարդը կարողանա իր համար բացահայտել բնության իրական արժեքը, այն իր ընկալմամբ անթերի միասնություն կլինի։ Ամեն մարդ պետք է հասկանա,որ բնությունը հենց ինքն է, այս դեպքում ոչ ոք իր դեմքին աղբ չի նետի..․»։

Լուսինե Կարապետյան

«Եթե ուզում ես աշխարհում շատ մեծ բան փոխել, պետք է սկսել շատ փոքրերից»։

Այս արտակարգ դրության պայմաններում Ձեզ արտակարգ պատմություն ենք բերել։ Չարժե՞ կարդալ։

Այս «Բնության մարդը»՝ սրտով Վայոցձորցի, ուղեղով Երկրից ու հոգով բնությունից, Լուսինե Կարապետյանն է։ Լուսինեն 2019 թվականին ավարտելով ԵՊՀ-ի արվեստաբանության բաժինը՝ հետ եկավ Վայոց Ձոր՝ հայրենի բնակավայր Վայք, որտեղ թողել էր իր բոլոր նախաձեռնությունները։
Լուսինեն պատմում է, որ բնության հետ կապը դեռ փոքր տարիքից է ու հիշում է՝ ինչպես են ծնողներն ու հարևանները միասին շենքի հետևի մասի աղբավայրը վերացրել ու դրա փոխարեն այգիներ ու բոստաններ ստեղծել։ «Մենք երբեք ուտելիքը դեն չենք նետել, դրանք միշտ տվել ու տալիս ենք հավերին ու, չնայած քաղաքում ենք ապրում, աստիճաններից ներքև իջնելով՝ ինձ բնության մեջ եմ զգում՝ այգիներով շրջապատված»։
Տարբեր կազմակերպություններում աշխատելուց հետո՝ Լուսինեն հիմա իր իսկ ստեղծած Solution Hub ՀԿ-ի տնօրենն է, որն ուղղված է համայնքային զարգացմանը, երիտասարդների հզորացմանը, կամավորական աշխատանքի տարածմանը և կենսակայուն զարգացմանը նպաստելուն։ Նա նաև շարունակում է 2016 թվականին սկսած ՏՆԱԿ նախաձեռնությունը, որը հանդիսանում է ԷկոԼաբի follow-up ծրագրերից։
ՏՆԱԿ-ը ոչ ֆորմալ կրթության հարթակ է, որտեղ ամեն տարի տարբեր մարզերից հավաքվում են երիտասարդները՝ մասնակացելու տվյալ տարվա թեմատիկ դասընթացաշարերին։ 2019 թվականին թեման բնապահպանությունն էր։ «Հիմնականում շեշտը դրել ենք ներգրավելու այն մարդկանց, ովքեր ո՛չ գլոբալ տաքացումից են խոսում, ո՛չ սառույցների հալումից, այլ խոսում էին այն փոքր խնդիրներից օրինակ ինչպես ավելի քիչ պլաստիկ օգտագործել, ինչպես ապրել՝ ավելի քիչ էկոլոգիական հետք թողնելով, դե իսկ մեր թեմաներն էլ դրանց մասին էին (նաև կտորե տոպրակների պատրաստման, Ամուլսարի հանքի ապստամբության մասին խոսեցինք)»-,պատմում է Լուսինեն։
Հենց նույն տարվա դեռևս մարտին (ՏԱՆԿ 2019-ից առաջ), Լուսինեն 7-օրյա ՝ ԶրոԹափոն մարտահրավեր նետեց իրեն՝ ավելի «կանաչ» ու առանց թափոնի դարձնելու իր առօրյան։
Այսպիսով նա սոցիալական կայքերում ևս կիսվեց իր այս նախաձեռնությամբ՝ ոգեշնչելով իր ընկերներին։ Ու գիտե՞ք՝ ինչ եղավ արդյունքում․ Լուսինեի ընկերները սկսեցին թափոնները բերել նրա տուն, իսկ ծնողները, տատիկը, ընկերուհիները և, նույնիսկ, ընտանիքի բժիշկն ու նրա բուժաշխատողները սկսեցին օգտվել միայն բազմակի օգտագործման տոպրակներից առևտրի համար։ Օնլայն ազդեղցությունն էլ չենք կարող իմանալ՝ որքան է տարածվել, բայց որ կա՝ հաստատ։ Ապացույցը՝ «մի տղուկի անցած ամառ հանդիպեցի, ով ասաց, որ ինքն ինձ հետևում է ու փոստերից հետո սկսել է հնարվորինս զրո թափոն կյանք վարել։ Ես այդ պահին աշխարհի ամենաերջանիկ մարդն էի»,- հրճվում է Լուսինեն։
«2019-ի դասընթացներից հետո որոշեցինք հետագա բոլոր ՏՆԱԿ-ներն անել էկոլոգիային ու էկո-ակտիվիզմին նվիրված, այս ապրիլից հետո էլ նախատեսել ենք Eco-club-ը բացել, որտեղ ամեն շաբաթ կլինի մեկ դասընթաց»։
Նախաձեռնությունները Լուսինեն իրականացնում է՝ մոտիվացվելով կրթական պրոցեսով՝ «տալու և դրանից սովորելու ընթացքով»,-բացատրում է Լուսինե։
Այս բոլոր նախաձեռնությունները, տարբեր դասընթացները մեր այսօրվա «Բնության մարդը» անում է՝ վստահ լինելով, որ «ամեն ինչ փոխելու է կրթությունը, այդ է պատճառը,որ ինչ անում եմ ուղղված է կրթելուն ու տարբեր հարցերի վերաբերյալ մոտեցումների փոփխությանը»,- նշում է Լուսինեն։
Փաստորեն, նա կրթվում է՝ մասնակցելով տարբեր դասընթացների ու կրթում է այլոց՝ դրական փոփոխություններ տեսնելով/ակնկալելով․ լավ մոտեցում է, այդպես չէ՞։ Հատկապես «եթե դու կարծում ես, որ ինչ էլ անես, միևնույն է, ընկերներդ, ընտանիքդ, համայնքի երիտասարդները, քո հարևանները կարող են քեզնից մի փոքր բան սովորել, ապա արա այդ ներդրումը, սովորիր նորը»։
Այն հարցին, թե ինչ է քեզ համար բնությունը, նա պատասխանեց՝ այն սիմբիզո է, փոխըմբռնում՝ ինքդ բնությանը մի մասը լինելով։
Լուսինեն տանը տեսակավորում է թափոնը և պահում տարբեր բույսներ (նույնիսկ հավելյալ մի քանիսն ունի, որոնք նվիրում է այն ցանկացողնին)՝ այսպես ևս նպաստելով բնությանը, որովհետև «եթե ուզում ես աշխարհում շատ մեծ բան փոխել, պետք է սկսել շատ փոքրերից»,- նշում է Լուսինեն։

Ելենա Ամիրյան

«Մենք ունենք հզոր սերունդ, որը պատրաստ է հաղթահարել բնապահպանական խնդիրները»

Ելենա Ամիրյանը դեռ վաղ տարիքից գիտեր, որ ինքն իր կյանքը կկապի բնությանն ու նրա պաշտպանությանը։ 

«Բնության հանդեպ իմ սերը ձևավորվել է դեռ մանկուց, երբ վայելում էի Քասախ գետի գեղեցկությունն ու գիշերները լսում թռչունների երգերը։ Այդ պահերը ինձ հասկացրեցին, որ աղբը չպետք է նետվի բնություն, կենդանիներն ու բույսերը պետք է սիրված ու խնամված լինեն։»

Որպես իրական նպատակասլաց մարդ, նա ընդունվեց Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) բնապահպանական քիմիայի ֆակուլտետ և ավարտեց 4 տարի անց։ Հավատարիմ մնալով իր մասնագիտությանը՝ Ելենան իր կրթությունը շարունակեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բնապահպանության և բնության կառավարման ֆակուլտետում, որտեղ նա ստացավ իր մագիստրոսական աստիճանը։ Նրա «Բաց կայուն դպրոց» հետազոտությունն անցկացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի երեք գործընկեր դպրոցներում՝ որպես «Ընդհանուր կրթությունում լավագույն մոդել»։ Այս ուսումնասիրության նպատակն էր ընդլայնել կրթական տարբեր աստիճանների ուսանողների բնապահպանական գիտելիքները, զարգացնել որոշ հմտություններ, խթանել կյանքի տարբեր իրավիճակներում կողմնորոշմանը և ձևավորել բնապահպանական մշակութային արժեքներ։ «Ես համոզված եմ, որ միայն կրթությունը կարող է ծառայել որպես Երկիր մոլորակի ամբողջականությունն ու կայունությունը պահպանող հզոր գործիք», պնդում է Ելենան։

Այժմ նա աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Կրթությունը կայուն զարգացման համար» ծրագրի նախագահ։ «Ես ունեմ լավագույն աշխատանքը»,- խոստովանում է Ելենան։ Իր կարիերայի ընթացքում նա կազմակերպել է բնապահպանական մի շարք միջոցառումներ և անցկացրել բազմաթիվ դասընթացներ։

Որպես իր աշխատանքի մի մաս նա թոփ 15 ՅՈՒՆԵՍԿՕ գործընկեր դպրոցներում իրականացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսում ապագայի համար» ծրագիրը։ Նրանք աշխատել են 10-15 տարեկան դպրոցականների հետ։ Այս ծրագիրն իրականացնելու երկու քայլ կա։ Առաջին քայլը ներառում է բնապահպանական հարցերի և էկոլոգիական ոտնահետքի մասին ինֆորմացիոն ինտերակտիվ դասախոսություններ՝ ներկայացմամբ (պրեզենտացիա), որի վերջում Ելենան լսարանի հետ փորձում է լուծումներ գտնել գոյություն ունեցող խնդիրների համար։ Նա նաև լսարանին ներկայացնում է թեստ, որը կարող է չափել նրանց էկոլոգիական ոտնահետքը։ Երկրորդ փուլում նա գնում է նույն դպրոցներ և երեխաները կիսվում են առաջին դասընթացից հետո կատարած փոփոխություններով։ Ակտիվներից 5-7 երեխա հրավիրատոմս է ստանում՝ այցելելու Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի լաբարատորիա, որտեղ նրանք կարող են մասնակցել տարբեր փորձերի, սովորել նորը և, նույնիսկ, իրենց տներից ջուր կամ այգուց հող բերել՝ դրանց որակը ստուգելու համար։ Նրանք երեխաներին սովորեցնում են նաև՝ ինչպես ծառ տնկել ու նրանց համար կատարում են էքսկուրսիաներ դեպի բուսաբանական այգի։

Բացի իր աշխատանքից, Ելենան մասնակցում է բազմաթիվ էկոլոգիական միջոցառումների, ինչպիսիք են՝ ծառատունկ, ծովափերի մաքրում և այլն։ Որպես Բնապահպանական կրթության ցանցի անդամ և որպես բնապահպանական ակտիվիստ, նա ներգրավված է «Եղվարդ» երիտասարդական էկոլոգիական ՀԿ-ում։ Նա իր ամբողջ ժամանակն ու սիրտը տալիս է բնությունը պահպանելու և այն վայելելու համար։

Ելենան լավատես է ապագայի նկատմամբ․ նա անկեղծորեն հավատում է, որ հնարավոր է բարելավել էկոլոգիական ներկայիս իրավիճակը և ցանկանում է իր կյանքը նվիրել այդ գործին։ «Ես վստահ կարող եմ ասել, որ մենք ունենք հզոր սերունդ, որն արժևորում է վաղը, հոգ է տանում բնության մասին և, որը պատրաստ է հաղթահարել բնապահպանական խնդիրները»։ Նա արդեն ունի դրանական ազդեցություն իր ընտանիքի անդամների և որոշ հարևանների վրա․ նրանք տեսակավորում են թափոնը, չեն չարաշահում բնական ռեսուրսներն ու լավ հոգ են տանում կենդանիների մասին։ Մեր հերոսը համոզված է՝ հնարավոր է փոխել ցանկացածին, եթե օգտագործում ես ժպիտ և բարի խոսքեր ու ցույց ես տալիս նրանց լավ օրինակ։

Այսպիսով՝ սիրելի ընթերցողներ, եկե՛ք բոլորս միասին ցույց տանք այլոց լավ օրինակներ։ Կիսվե՛ք, խնդրեմ, մեզ հետ պատմություններով, թե ինչպես եք Դուք կամ Ձեր ընկերներն աշխարհը փոխում դեպի ավելի լավը (էկոլոգիական տեսանկյունից)։

Նարինե Փիլոյան

«Լավ գործերը փոխանցվող են․ դրանք մի մարդուց մյուսին են ացնում»

Նարինե Փիլոյանը մի անհավանական բարի բնության մարդ է։ Մենք բազմաթիվ նամակներ ստացանք, որտեղ մեր հետևորդները նշում էին, որ նրա պատմությունը հրապարակվելու արժանի է։ Եվ մենք, բնականաբար, համաձայն ենք այս մարդկանց հետ։

Նարինեն ակտիվ բնապահպան է և առաջադեմ գաղափարներով անձնավորություն։ Նույնիսկ նախքան «Այ Էս Էս Դի»-ի՝ թափոնների տեսակավորման տարաների տեղադրումը, նա սկսեց տեսակավորել թափոններն Այնթապի համար 2 միջնակարգ դպրոցում, որտեղ աշխատում է որպես կեսնաբանության ուսուցչուհի։ Նա իր դասերի ընթացքում փորձում է երեխաներին տեղեկացնել էկոլոգիական խնդիրների մասին։ Բացի իր հիմնական աշխատանքից, նա համակարգում է դպրոցի «Բնասերներ» էկո-ակումբ դպրոցական երեխաների համար, ովքեր հետաքրքրված են բնության պահպանությամբ և էկոլագիական խնդիրների լուծմամբ։ Էկո-ակումբի մի շարք անդամներ ժամանակի ընթացքում փոխվում են, բայց միջինում խմբում կա 15 աշակերտ։ Բոլորը միասին աշխատում են ծրագրի վրա, որը նպատակաուղղված է աշխարհն ավելի լավ տեղ դարձնելուն և ներկայիս բնապահպանական լուծումների բարելավմանը։ Նրանց ծրագրերից շատերը մրցանակ են շահել։

Էկո-ակումբը աշխատում է մի քանի ոլորտում։ Նրանց զբաղվածության մի մասն ուղղված է աղտոտման խնդիրների լուծմանը։ Նարինեն և էկո-ակումբի աշակերտները հետևում են 3R-ի գաղափարին (Reduce` կրճատել, Reuse-վերօգտագործել, Recycle-վերամշակել) և շատ են աշխատում ուրիշներին սովորեցնել հետևել իրենց։ Նրանք թափոնը վերօգտագործելու մի հիանալի ձև են գտել։ Բազմաթիվ ծրագրերի համար նրանք օգտագործում են պլաստիկի, թղթի և մետաղի թափոն։ Օրինակ նրանք վերօգտագործում են պլաստիկ տոպրակները՝ դրանցից շախմատի մեծ խաղաքարեր պատրաստելու համար, որոնք տեղադրվելու են դպրոցի միջանցքներից մեկում դասամիջոցի ժամանակ երեխաների ժամանցն ապահովելու համար։ Պլաստիկ շշերից պատրաստված իրերից մեկը գեղեցիկ ցանկապատն է, որ գետին կից տարածքն է պաշտպանում։ Պլաստիկ շշերի և մետաղի թափոնի վերօգտագործման այլ օրինակ կարող է լինել ջրելու համար նախատեսված ճկուն խողովակը՝ պատրաստված պլաստիկ շշերից և մետաղական տարաներից, որն օգտագործվում է այգու ծառերը ջրելու համար։ Նարինեն ասում է ՝ նրանք պլանավորում են թափոնն օգտագործելով պատրաստել նստարաններ և շատ այլ իրեր՝ դպրոցի տարածքը կահավորելու համար։

Էկո-ակտիվիստների որոշ այլ ծրագեր ուղղված են կենդանիների պաշտպանությանը։ Նրանք ստեղծել են թռչունների և մի շարք այլ հազվադեպ հանդիպող կենդանիների մի հետաքրքրաշարժ հավաքավծու իրական չափսերով (օգտագործելով պլաստիկ թափոն), որը հայտնվել է Հայաստանի Կարմիր գրքում։ Ավելին, նրանք պատրաստել են փոքր, գրպանի Կարմիր գրքեր <> վերնագրով։ Նարինեն տխրությամբ նշում էր, որ հազավադեպ հանդիպող կենդանիների թիվը մեծանում է, այսպիսով, երեխաները Հայաստանի կենդանիների ներկայիս իրավիճակի մասին այլ մարդկանց սովորեցնելու համար անում են ամեն ինչ և փորձում են կանխել հավանական որսորդների անպատասխանատու վերաբերմունքը։ Ավելին, նրանք կենդանիների համար կառուցում են տներ (հիմնականում թռչունների համար) և նրանց կանոնավոր կերակրում։

Նարինեն և էկո-ակումբի անդամներն ունեն բազամթիվ հիանալի և ստեղծագործ գաղափարներ, թե ինչպես բարելավեն Հայաստանի էկոլոգիական ներկայիս վիճակը։ Գաղափարներից մեկը ավելի շատ արևի էներգիայի օգտագործումն է։ Նարեկ և Նաիրի Թաշջյան եղբայրներն (էկո-ակումբ անդամներ) արդեն ներկայացրել են շատրվանի մոդել, որն աշխատում է օգտագործելով միայն արևի էներգիա։ Այժմ նրանք ակտիվորեն աշխատում են այլ ծրագրերի վրա և փորձում են հասնել նրան, որ Հայաստանում ավելի շատ օգտագոգրծվի արևի էներգիան։

Բացի այս բոլոր սենյակային ծրագերի, Նարինեն և աշակերտները մասնակցում են տարբեր էկոլոգիական միջոցառումների, ցուցադրությունների և փառատոնների։ <>,- նշում է Նարինեն։ Օրինակ նրանք մասնակցում են Սևանա լճի և որոշ գետերի ափերի մաքրման միջոցառումներին, ծառատնկման միջոցառումներին, այգիների մաքրմանը, թռչնադիտարկմանը և այլն։

Նարինեի քրտնաջան աշխատանքի շնորհիվ Այնթապի համար 2 միջնակարգ դպրոցը դարձավ ամբողջ Հայաստանում 5 դպրոցներից մեկը, որը ստացավ <> պիտակը։ Որպես մրցանակ նրանք ակնկալում են ստանալ ջերմոց, որը կտեղադրվի դպրոցի այգում։ Երեխաները չափազանց ոգևորված են դրանով։ «Դա պարզապես իմ պատճառով տեցի չունեցավ, բոլոր ուսուցիչները և ղեկավարն աջակցեցին ինձ ու էկո-ակումբին», հաստատեց Նարինեն։ Նա իսկապես հավատում է՝ եթե մարդիկ միմյանց հետ համագործակցեն, նրանք տեսանելի ազդեցություն կունենան էկոլոգիական իրավիճակի բարելավման վրա։

Մեր հերոսը խոստովանեց, որ սիրում է արշավներ, և արշավների ժամանակ նա իր հետ վերցնում է մի պայուսակ, որովհետև նախքան տուն վերադառնալը նա հավաքում է աղբ, որն այլ անպատասխանատու մարդիկ թողել են բնության մեջ։ Նարինեն ասում է, որ սկզբից նրա ընկերները քննադատում էին նրան և նրա վրա տարօրինակ հայցքներ նետում, նույնիսկ, ծաղրում էին։ Բայց հիմա նա տեսնում է, որ նրանք ևս հավաքում են աղբն ու գցում իր աղբի պայուսակի մեջ։ «Լավ գործերը փոխանցվող են․ դրանք մի մարդուց մյուսին են ացնում», ժպտում է Նարինեն։

Այսպիսով՝ մենք մեր բոլոր ընթերցողներին խնդրում ենք անել լավ գործ՝ կիսվե՛ք մեզ հետ այլ պատմություններով։

Վահան Մարտիրոսյան

«Ո՞վ, եթե ոչ ես»

«Բնության մարդիկ» ընտանիքի մեկ այլ անդամն է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանող Վահան Մարտիրոսյանը։ Նա իրապես հետաքրքրված է զարգացնել իր համայնքը և, ընդհանրապես, հայրենիքը, ինչի համար էլ նա ներգրավված է բազմաթիվ պրոյեկտների մեջ։ Դրանցից մի քանիսը նպատակաուղղված են բարելավելու Հայաստանում բնապահպանական իրավիճակը։

Վահանը խոստովանեց, որ նա միշտ էլ հետաքրքրված է եղել շրջակա միջավայրով։ Երբ նա ավելի երիտասարդ էր, նա շատ էր կարդում ոչ միայն գլոբալ փոփոխությունների, այլ նաև տեղական խնդիրների մասին։ Նա երրորդ կուրսի ուսանող էր, երբ նրա մոտ միտք առաջացավ իր համայնքում փոփոխություններ իրականացնել։ «Մարդիկ տեղյակ չէին, թե ինչքան շատ են թափոնները վնասում ոչ միայն միջավայրը, այլ նաև իրենց առողջությունը», - պատմում է մտահոգված Վահանը։ Այնուհետև նա սկսեց համագործակցել այլ համայնքների հետ, հաճախել բազմաթիվ միջոցառումների և տարբեր դասընթացների։ Ավելի ուշ նա սկսեց համագործակցել «Էկո աղբ» ՀԿ-ի հետ, որտեղ նա հանդիպեց գաղափարակից մարդկանց։
Վահանը թափոնների կառավարման միջազգային փորձն ուսումնասիրելու նպատակով ծավալուն հետազոտություն արեց։ Վերջիվերջո, նա հանդես եկավ ոգեշնչող դասընթացներով, որոնց նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը և կրթել Հայաստանի մարզերում երիտասարդ բնակիչներին։ «Էկո աղբի» հետ միասին նրանք իրականացրեցին «Վահանի Զրոյական թափոնների համայնքներ» բնապահպանական ծրագիրը (Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակներում)։Վահանն իր թիմի հետ այցելեց Հայաստանի 4 մարզեր՝ Տավուշ, Շիրակ, Գեղարքունիք և Երևան, որտեղ նրանք մասնակիցների համար կազմակերպեցին մեկօրյա կրթական հանիպումներ՝ օգտագործելով տարբեր տարիքային խմբերի համար տարբեր մոտեցումներ։ Ավելի ուշ, Կոտայքի ուսանողները, տեղեկանալով ծրագրի մասին, ինքնուրույն կազմակերպեցին միջոցառում և հրավիրեցին Վահանին։
Մեր բնապահպանը թրեյնինգների համար տրամադրել էր իր կողմից պատրաստած սորտավորման ամանները (թղթի, պլաստիկի և պոլիպրոպիլենի համար)։ Նրանք մասնակիցներին տվել են բնապահպանական խնդիրների և թափոնների կառավարման մասին բոլոր կարևոր տեղեկաատվությամբ տետրեր, ներառյալ՝ Հայաստանում թափոնների վերամշակման կետերի մասին (հատուկ քարտեզներ)։ Երեխաների համար մի քանի գեղարվեստական սեմինարներ են կազմակերպվել, որպեսզի նրանց ցույց տրվեի, թե ինչպես կարելի է վերօգտագործել մի քանի նյութեր։ Վահանը նաև հրավիրել է արտասահմանցի կամավորների՝ իրենց միջազգային փորձով կիսվելու և լսարանին պատմելու իրենց երկրներում թափոնների կառավարման ուղիների մասին։ Երեխաների համար վերօգտագործման համար մեծ խրախուսանք էր ԱՄՆ-ից 9 տարեկան ձեռներեց Ռայան Հիքմենի ողջույնը։ Միասին Վահանը մարզերում և Երևանում կրթել է համապատասխանաբար, մոտ 150 և 100 մասնակիցների։ Նա հավատում է, որ բնապահպանական կրթությունը ծայրահեղ կարևոր է, ահա թե ինչու այն պետք է դառնա ավանդական կրթության մի մասը։ Ըստ Վահանի՝ երեխաները վաղ տարիքից պետք է սովորեն բնության և այն պաշտպանելու ուղիների մասին։
Ուշ ամռանը Վահանը բնապահպանական սեմինարի կազմակերպիչներից մեկը դարձավ, որը հավաքեց մոտ 80 մասնակիցների, ներառյալ՝ ուսանողներ, քաղաքապետարանների ներկայացուցիչներ, լրագրողներ, երիտասարդ եվրոպական դեսպաններ, հայ և արտասահմանցի փորձագետներ։
«էկո Աղբի» հետ համատեղ Զրոյական թափոնների համայնքներ ծրագրի շրջանակներում նրանք աղբավայրից 3 տոննա թափոն են խնայել և ուղարկել վերամշակման, ներառյալ՝ 1470կգ թուղթ և ստվարաթուղթ, 787կգ պլաստիկ, 741կգ ապակի, 131կգ պոլիէթիլեն։ Բացի այդ, այն ուսանողները և երեխաները, ովքեր մարզերում և Երևանում մասնակցել են կրթական դասընթացներին, սկսել են պարբերաբար հավաքել թափոններըև խրախուսել իրենց ծնողներին, համայնքի անդամներին վարվել նույն կերպ։
Երբ մենք հարցրեցինք Վահանին, ինչը նրան ստիպեց գործել շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ, նա պարզապես պատասխանեց․ «Ես տեսա իրավիճակը և մտածեցի՝ ո՞վ, եթե ոչ ես»։
Եթե մեզանից յուրաքանչյուրը նույն կերպ մտածի, բոլորս միասին մեր սիրելի հայրենիքը կարող եք դարձնել ավելի մաքուր և ապրելու համար ավելի լավ վայր։ Եթե դու գիտես մարդկանց, ովքեր մեր հերոսի նման հոգ են տանում բնության մասին, պատմիր մեզ նրա մասին!
Եթե ցանկանում եք դառնալ Բնության Մարդիկ սոցիալական նախաձեռնության անդամ, ապա գրեք մեզ info@issdngo.com էլ հասցեին՝ պատմելով, թե ինչպես եք օգնում պահպանել մեր բնությունը։

Լիանա Մարգարյան

«Աշխատիր ոչ թե գլխով, այլ սրտով»

Հպարտ ենք ձեզ ներկայացնել մեր հաջորդ «Բնության մարդուն»` Լիանա Մարգարյանին: Բնապահպանության ոլորտում նրա անհավանական գործունեության մասին կարելի է մի ամբողջ գիրք գրել, սակայն պետք է սահմանափակվենք միայն փոքրիկ հոդվածով:

Լիանան գիտությունների դոկտոր է (Ճարտարագիտություն), ջրի որակի ազգային փորձագետ, հետազոտող, դասախոս, ավելի քան 80 հրապարակումների հեղինակ (ներառյալ՝ հոդվածներ, թեզեր, արտոնագրեր, ձեռնարկներ և գրքեր), բնապահպանական դասընթացավար և ակտիվիստ:
Նրա բնապահպանական պատմությունը սկսվել է շատ տարիներ առաջ՝ 2000 թվականին, երբ Երևանի պետական համալսարանում սովորում էր շրջակա միջավայրի պաշտպանություն և քիմիա: Ուսման երկրորդ տարում բնապահպանական գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը վերածվեց կրքի, երբ նա պրակտիկա էր անցնում Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում։ «Դա ինձ համար մի ուրիշ աշխարհ էր: Այն շատ հետաքրքիր էր և գործնական», - ասում է Լիանան: Այդ ժամանակից ի վեր նա շարունակաբար աշխատել է բնապահպանության ոլորտում:
Լիանան ունի 14 տարվա մասնագիտական փորձ շրջակա միջավայրի պաշտպանության, ինչպես նաև ջրի/օդի/հողի մոնիտորինգային ծրագրերի մշակման և տվյալների վերլուծության ու գնահատման ոլորտներում: Լինելով ջրային ոլորտում փորձագետ՝ նա ներգրավված է եղել բազմաթիվ ծրագրերում թե Հայաստանում, թե արտերկրում, որոնց նպատակն էր պահպանել ջրային ռեսուրսները, խուսափել վերջինիս վատ կառավարումից և բարձրացնել հասարակության մասնակցությունն ու իրազեկվածությունը ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ: Որպես օրինակ ներկայացնենք նրա աշխատանքը որպես համայնքային կապերի համակարգող Արարատյան դաշտավայրում «Ջրային ռեսուրսների արդյունավետության և մասնակցային օգտագործման» (PURE-Water) ծրագրում, որը ֆինանսավորվում էր USAID-ի կողմից։
Ջրային ոլորտից բացի, Լիանան աշխատում է նաև իր հայրենիքում բնապահպանական կրթության և բնապահպանական իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Նա աշխատում է «Շրջակա միջավայրը և առողջությունը» ՀԿ-ում, որը հանդիպումներ է կազմակերպում դպրոցի ուսուցիչների և Երևանի պետական համալսարանի (Կենսաբանության և Քիմիայի ֆակուլտետներ), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀԱՀ-ի բնապահպանական Ակոպյան կենտրոնի երիտասարդ դասախոսների հետ, որտեղ քննարկվում են դպրոցականներին խրախուսելու ուղիները՝ իրենց կրթությունը բնապահպանության ոլորտում շարունակելու և, ընդհանրապես, ավելի էկոլոգիապես անվնաս կենսակերպ ունենալու համար: «Եղեգիս համայնքի շրջանում քաղաքացիական հասարակության զարգացում» ծրագրի շրջանակներում և Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագրի հետ համագործակցության միջոցով կազմակերպվել էր դասընթաց երեխաների համար (1-ին և 2-րդ դասարաններ), որի ընթացքում խոսվել է բնապահպանական խնդիրների մասին, բացատրվել, թե մարդկային որ գործունեությունն է հանգեցնում դրան և քննարկվել է ներկայիս իրավիճակը բարելավելու ուղիները: Խոսել են ջրի կառավարման, ածխածնի շրջանառության և հետքերի, ինչպես նաև օզոնային խնդիրների մասին՝ օգտագործելով խաղեր և մուլտֆիլմեր: Դասընթացի արդյունքները հրաշալի էին. փոքրիկները առաջարկել էին մի քանի լուծումներ ներկայիս բնապահպանական իրավիճակի շտկման համար: Ներկայումս նրանք աշխատում են բնապահպանական քվեստ ստեղծելու ուղղությամբ:
Բացի այդ, Լիանան ունի բազմաթիվ նորարարական մտքեր: Որպես մարդ, ով երբեք չի դադարում սովորել նոր բաներ, նա տարբեր երկրներում մասնակցել է բազմաթիվ դասընթացների և ծրագրերի և ցանկություն ունի Հայաստանում ներդնելու ամենալավ միջազգային փորձը: Նրա ծրագրերից մեկն է Սևանա լճի վրա ծաղկումը մոնիտորինգի ենթարկելու նպատակով օգտագործել Արբանյակային պատկերների տվյալները: Այն թույլ կտա ծաղկման վերաբերյալ ստանալ ամենաճշգրիտ տեղեկատվությունը, ինչն իր հերթին կօգնի ավելի արագ և արդյունավետ կառավարել իրավիճակը: Լիանայի մյուս միտքը և ապագա պլանն է մի քանի տարի առաջ իր կողմից ստեղծված ՀԿ-ի զարգացումը, որի շրջանակներում նա կարող է աշխատել առողջության և բնապահպանական փոփոխությունների հետ կապված ծրագրերի վրա:
Երբ մեր հերոսին հարցրեցինք, թե որն է նրա գաղտնիքը, ինչպես է նա կարողանում ժամանակ գտնել տարբեր ոլորտներում աշխատելու համար, մասնակցել բազմաթիվ ծրագրերի, սովորել և լինել բնապահպանական ակտիվիստ, նա ասաց, որ իրեն ոգեշնչող մի մարդուց լսել է «Աշխատիր ոչ թե գլխով, այլ սրտով» արտահայտությունը, ինչից հետո նա որոշել է այն դարձնել իր կյանքի կանոնը:
Մեր բնապահպանն ունի դրական սպասումներ: Նա հավատում է, որ մարդիկ կարող են փոխել իրենց մտածելակերպը և ավելի շատ հոգ տանել բնության մասին: «Երբ 2004-2005 թթ.-ին մենք սկսեցինք մեր ծրագրերը, ոչ ոք չէր անհանգստանում բնապահպանական խնդիրների մասին, իսկ հիմա կան բազմաթիվ բնապահպան-ակտիվիստներ», - խոստովանում է Լիանան: «Այժմ մարդիկ սկսել են հասկանալ, որ իրենց գործողություններն ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա և նրանք չեն ցանկանում ապրել աղտոտված միջավայրում»։ Լիանան ասում է, որ տեսնում է դանդաղ, բայց հստակ առաջընթաց:

Այդ առաջընթացը ավելի արագ դարձնելու համար մենք ունենք քո կարիքը: Ուղարկիր մեզ քո կամ այն մարդու պատմությունը, ով ջանասիրաբար աշխատում է շրջակա միջավայրի ներկայիս իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Հերոսները և նրանց գործունեությունը պետք է ճանաչում ստանան:

Նենսի Մկրտչյան

«Երբեմն խոսելու փոխարեն պետք է գործել»

Նենսի Մկրտչյանը 22 տարեկան օրիորդ է, ով իր համայնքում և համալսարանում արդեն բավականին հայտնի է շնորհիվ իր ծավալած գործունեության: Լինելով գերակտիվ մարդ՝ նա աշխատում է տարբեր ոլորտների բազմաթիվ ծրագրերում: Էկոլոգիան դրանցից մեկն է:

Նենսին հայտնվել է «Բնության մարդիկ» ծրագրի շրջանակներում մեր բնապահպանների շարքում իր համալսարանը և, ընդհանրապես, շրջակա միջավայրի վիճակը բարելավելու ցանկության շնորհիվ: Սկսենք նրանից, որ համալսարանում Նենսին առաջինն էր, ով նկատեց և գիտակցեց, որ պետք է փոխել թափոնների հետ կապված իրավիճակը: Նենսին համոզեց ռեկտորին համագործակցել «Այ էս էս դի» ՀԿ-ի հետ, որպեսզի Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում նույնպես թափոնները սորտավորելու ամաններ տեղադրվեն:
Նենսին նորարարության հետ կապված մի քանի մարտահրավերների հետ բախվեց: Նախ, ոչ ոք չէր հետևում թափոններին նրա բացակայության ընթացքում: Այնուհետև, ուսանողներն ամեն ինչ նետում էին ամանների մեջ, այնպես որ Նենսին ստիպված էր ձեռքով սորտավորել դրանք: «Դա պահանջեց շատ ժամանակ և ջանքեր», - ասում է Նենսին: «Շատ անգամ եմ ցանկություն ունեցել կանգ առնել: Բայց դա տեղի չունեցավ»:
Սորտավորման ամանների տեղադրման պահից արդեն մեկ տարի է անցել: Այդ ընթացքում Նենսին ոգեշնչել է մյուս ուսանողներին հոգ տանել շրջակա միջավայրի մասին և ավելի ճիշտ օգտագործել սորտավորման ամանները: Ներկայումս Նենսիի բացակայության ընթացքում բազմաթիվ ուսանողներ են ակտիվորեն մասնակցում թափոնների հավաքման գործընթացին: Ամեն ամիս նրանք հավաքում են պլաստիկի և թղթի մոտավորապես 15 մեծ տոպրակներ, որոնք վերամշակվելու են: Նենսին ժպտալով նշում է. «Նույնիսկ, երբ համալսարանն ավարտեմ, միևնույնն է` գնալու եմ այնտեղ, որպեսզի տեսնեմ, թե սորտավորան գործընթացն ինչպես է իրականացվում»։ Նա իրեն պատասխանատու է համարում, որպեսզի համալսարանը շարունակի պատշաճորեն սորտավորել թափոնները և որ իր թողած ժառանգությունը ապրի տարիներով:
Նենսին չափազանց եռանդուն և ակտիվ անձնավորություն է: Նա համագործակցում է մի քանի բնապահպանական կազմակերպությունների և հարյուրավոր կամավորների հետ, ովքեր պատրաստ են փոփոխություններ իրականացնել Հայաստանում: Մեր բնության փրկիչը մասնակցել է բազմաթիվ մաքրման ծրագրերի թե իր հայրենիքում, թե արտերկրում: Նրա ընտանիքը, որոշ ընկերներ և նույնիսկ անծանոթ մարդիկ են ոգեշնչվել Նենսիի գործունեությունից և փոխել են իրենց ապրելակերպը: «Ամեն ինչ մեզանից է գալիս: Քանի որ ես կարողացել եմ փոխել ինքս ինձ, վստահ եմ՝ մյուսներն էլ կարող են փոխել իրենք իրենց: Ես պատրաստ եմ օգնել և ոգեշնչել», նշում է Նենսին:
Ավելին, Նենսին օգտագործում է ավելի քան 1000 հետևորդ ունեցող իր սոցիալական մեդիայի հարթակները՝ շրջակա միջավայրի իրավիճակի և դրա բարելավման վերաբերյալ տեղեկատվություն կիսելու համար։ Մեր հերոսը գործելու կոչ է անում և բացատրում է, թե ինչու է կարևոր հիմա սկսել փոփոխություններ իրականացնել, ինչպես մարդիկ կարող են ունենալ ավելի էկո-բարեկամական ապրելակերպ և որոնք են պասիվ մնալու հետևանքները:
Նենսին հավատում է, որ եթե բոլորը փոքրիկ փոփոխություններ իրականացնեն իրենց ամենօրյա կյանքում, էկոլոգիական իրավիճակը նշանակալիորեն կբարելավվի: «Երբեմն խոսելու փոխարեն պետք է գործել», պնդում է Նենսին:
Դե ինչ, դուք պատրա՞ստ եք գործել:
Եթե դուք արդեն գործում եք էկոլոգիական իրավիճակի բարելավման ուղղությամբ կամ ճանաչում եք նման մեկին, կիսվեք մեզ հետ այդ պատմությամբ, և, միգուցե, այն դառնա «Բնության մարդիկ» ծրագրի հաջորդ հրապարակումը:

Ազատուհի Ազատ-Խաչատրյան

Կոտրելով կարծրատիպերը

«Բնության մարդիկ» նախաձեռնության մեր այսօրվա հերոսը Ազատուհի Ազատ-Խաչատրյանն է, ով, ամենաուղիղ իմաստով, հանդիսանում է բնության մարդ: Ամեն ինչ փոխվեց այն պահից, երբ Ազատուհին սկսեց արժևորել այն, ինչ ուներ՝ հասկանալով, որ իր խաղաղությունն ու հանգստությունը նա գտնում է հենց իր գյուղում՝ Մարտունիում:

Կրթություն ստանալով Երևանում, այնուհետև մեկ տարի աշխատելով Լիտվայում` մեր հերոսը հասկացավ, որ արտասահմանում փորձում են վերականգնել այն, ինչն արդեն կա Հայաստանի գյուղերում, և որոշեց օրինակ հանդիսանալ իր համագյուղացիների, և, ինչու ոչ, մյուս բոլոր գյուղերի բնակիչների համար:

Ազատուհին ապրում և արարում է սեփական գյուղում՝ կոտրելով գյուղական կյանքի և կենցաղի հետ կապված բոլոր կարծրատիպերը: Նշում է, որ ռեստորանները, սրճարանները, ժամանցի նման այլ վայրերը քաղաքային լուծումներ են, և դրանք ամենևին անհրաժեշտ չեն գյուղացուն ժամանց ու հանգիստ ունենալու համար, քանի որ բնության մեջ ապրող մարդու հանգիստը հենց բնությունն է: «Պետք է նաև գտնել բնությունից այդ հանգիստը ստանալու ձևերը», նշում է Ազատուհին:

Նա, կարծես թե, արդեն գտել է այդ ձևերը և հենց դրանք էլ ներկայացրել իր նախաձեռնություններում: Առաջին քայլն արվել է՝ ստեղծելով ամառային ճամբար, որի նպատակը երեխաների մոտ կայուն, էկոլոգիական գիտակցման ձևավորումն էր և բնությանը մոտեցնելը: «Իմ Ագրիամառը» միջազգային ճամբարի ընթացքում երեխաները հնարավորություն են ստանում ճանաչելու բնության մեջ ապրող մարդկանց կյանքը և իրենք էլ դառնում են դրա մի մասը: Ճամբարի առաջին հյուրերը ոչ միայն Հայաստանից էին, այլև աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Իտալիա, Ռուսաստան: Մեկշաբաթյա տևողությամբ ճամբարում փոքրիկ խումբն ամեն օր նոր փորձ է ձեռք բերում՝ ճանաչում է օգտակար բույսերը, սովորում է կարդալ բնության նշանները, գյուղական անարատ սննդի պատրաստման եղանակները, ծանոթանում է մեղուների աշխարհին և այլն:
Քանի որ ճամբարի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր նաև մեծերի շրջանում, նրանց համար նույնպես կազմակերպվեցին գյուղը ճանաչելու միջոցառումներ՝ խնձորահավաք ինտենսիվ այգում, այցելություն գյուղի 100-ամյա հյուրատուն, ապիթերապիա, վերելք Միափորի գագաթը: Այս ծրագրերը շարունակական են՝ կախված, թե ինչ եղանակ է, ու այդ շրջանում ինչն է հետաքրքիր բացահայտել գյուղում:

Ազատուհու կարծիքով, բնություն-մարդ կապը գյուղում շատ ուժեղ է, և քանի որ որպես գյուղացի քո կյանքն ու կենցաղը մեծամասամբ կախված են բնությունից, անհրաժեշտ է վերջինիս մասին շատ բան իմանալ և համագործակցել նրա հետ: Հենց այս նպատակով էլ ստեղծվել էր ճամբարը, որտեղ երեխաները տեսնում էին, թե, օրինակ, պանիրը ինչպես է ստացվում: Ազատուհին պատմում է, որ Ա-ից մինչև Ֆ անցել են բոլոր փուլերով՝ հավաքում էին խոտը, տալիս կենդանիներին, հետո տեսնում, թե նրանց ինչպես են կթում, և ապա իրենց ձեռքերով պատրաստում էին պանիրը: Ազատուհին մտադրված է ավելի ընդլայնել գործունեությունները, որպեսզի և՛ ավելի շատ մարդիկ ներգրավվեն, և՛ ավելի շատ բան տա նրանց ճամբարը:

Քանի որ Ազատուհու համար կարևոր է մարդու և բնության ներդաշնակ կապը, ինչպես նաև համագյուղացիների համար իր աշխատանքի արդյունքների հասանելիությունը, նա սկսել է ևս մեկ նախաձեռնություն՝ «ԱրԱրում-Արվեստն ու Արհեստը գյուղում» խորագրով: Մեր հերոսը նշում է, որ այս կենտրոնը գյուղի կենցաղ մեծ փոփոխություն կբերի. Գյուղի երեխաներն ու մնացած ցանկացողները կհմտանան արհեստներում և արվեստում, կենցաղը կհարստանա մշակույթով, կսովորեն նաև լեզուներ, որպեսզի օտարալեզու այցելուներին էլ ներկայացնեն գյուղը:

«Քիչ են օրինակները, երբ մարդը շատ մոտիվացված է ապրում գյուղում, արարում է և երջանիկ է, որ գյուղում է, այսինքն՝ իրեն համարում է բախտավոր, որ գյուղում է: Ես կարծում եմ, որ առաջ այդ օրինակի պակասը ունեինք, իսկ այսօր մեր գյուղում մարդիկ արդեն տեսնում են, որ, այո՛, գյուղում նույնպես կարելի է լինել երջանիկ», - հպարությամբ պատմում է Ազատուհին:
Իր բազմազան նախաձեռնություններն իրականացնելիս Ազատուհին արժևորում է նաև աջակցությունը, որը նա ստանում է իր ընտանիքի անդամներից և, իհարկե, համագյուղացիներից, որոնց համար վերջինս ոգևորող ուժ է հանդիսանում: Ազատուհու գլխավոր համախոհն իր քույրն է՝ Սաթենիկը, ով նույնպես իր ամբողջ ուժը ներդնում է գյուղը զարգացնելու գործում: Քույրերը հենց դրանում են տեսնում գյուղում ապրելու իմաստը և այդ պատճառով էլ մտադրություն չունեն լքելու իրենց հարազատ Մարտունին: Ազատուհին ասում է. «Այս ամենի հիմքում մարդ - բնություն կապը վերականգնելն է, որով դրվում է առողջ ու բնական կենսակերպի հիմքերը: Գյուղն արդեն ունի այդ բնական պայմաներր, մնում է օգտվել դրանից և միշտ հիշել, որ որքան սեր ու հոգտատարություն նվիրես բնությանը, այնքան էլ կստանաս նրանից»:

Ազատուհին ավելի ու ավելի շատ բան ունի պատմելու և սովորեցնելու, և, եթե քեզ նույնպես ոգևորեցին նրա մտքերը, կարող ես կապ հաստատել իր հետ ֆեյսբուքյան էջի միջոցով: Մեր հերոսը քեզ կտա բնությանն ավելի մոտ լինելու և վերջինիս մասին հոգ տանելու հնարավորությունը:

ԾՐԱԳՐԻ ԱՋԱԿԻՑՆԵՐԸ

«Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ն կարողացել է կյանքի կոչել այս նախաձեռնությունը Կոկա Կոլա Հիմնադրամի աջակցության շնորհիվ։ Կոկա-Կոլա Հելենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության հիմնական նպատակն է նվազեցնել իր բնապահպանական ազդեցությունն ամբողջ արժեշղթայում: Ընկերությունը սահմանել է կատարելագործման ամենամյա թիրախներ սկսած 2004թ-ից և աշխատում է հասնել 2025թ-ի սահմանած թիրախներին։ Թափոնների արդյունավետ կառավարումն ու շրջակա միջավայրի վրա դրա հնարավոր վնասակար ազդեցության նվազեցումն ընկերության կարևորագույն առաքելություններից է։ Կոկա-Կոլա Հելենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերությունն ինչպես իր ամենօրյա բիզնես գործընթացներում, այդպես էլ համայքներում փորձում է մշտապես բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակն ու խթանել տեսակավորման մշակույթի զարգացմանը՝ ստեղծելով կայուն արժեհամակարգ: