Կոմպաստ Ակադեմիա

Օգոստոս 2021 – Հուլիս 2022

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի հետ համագործակցությամբ «Այ Էս Էս Դի» ՀԿ-ն իրականացրել է «Կոմպոստի Ակադեմիա» ծրագիրը: Ծրագիրը կենտրոնացած էր Երևանի և Արմավիրի մարզերում կլիմայի փոփոխության ռիսկի նվազեցման վրա՝ ընդգծելով օրգանական թափոնների պատշաճ կառավարման և կոմպոստացման կարևորությունը: Օրգանական թափոնների ոչ պատշաճ կառավարումը, ներառյալ սննդային և կանաչ թափոնները, էականորեն նպաստում են շրջակա միջավայրի դեգրադացմանը: ՄԱԿ-ի կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում սննդամթերքի մեկ երրորդը հայտնվում է աղբավայրերում: Օրգանական թափոնների ճիշտ մշակումը չափազանց կարևոր է շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունը նվազեցնելու համար: Այսպիսով, թիմը միջոցներ է ձեռնարկել օրգանական թափոններն արդյունավետ կառավարելու և դրանք արժեքավոր պարարտանյութի վերածելու ուղղությամբ, որոնք ուղղված են բարելավելու հողի որակը, պահպանելու խոնավությունը և օգնելու կանխել բույսերի հիվանդություններն ու վնասատուների ազդեցությունը:

Ծրագրի շրջանակներում «Այ Էս Էս Դի» ՀԿ-ն աջակցել է համայնքներին հետևյալ գործողություններով՝

1. Ընտրված 11 դպրոցներում / ուսումնական հաստատություններում կոմպոստացման փոքր կայանների ստեղծմամբ՝

  • Կոմպոստացման ամանների տեղադրում / կոմպոստացման տեղամասերի կառուցում
  • Ուսումնական գործունեության կազմակերպում
  • Ձեռնարկատիրության էկոհամակարգի ներդրում

2. Ընտրված համայնքներում գովազդային արշավների և կոմպոստացման միջոցառումների միջոցով հանրային իրազեկվածության բարձրացում՝

  • Տարածքների քարտեզագրում կոմպոստավորումը սկսելու համար
  • Կոմպոստացման տարածքների զարգացում
  • Գովազդային նյութերի տարածում
  • Մոնիթորինգ ու «Նոու հաու»-ի զարգացում

3. Օրգանական թափոնների կոմպոստացման փորձնական իրականացում 12 կազմակերպություններում / տնտեսություններում`

  • Կոմպոստացման ամանների տեղադրում
  • Ուսումնական գործունեության կազմակերպում
  • Մոնիթորինգ և հաշվետվություն
  • «Քեյս ստադի»-ի մշակում

Արդյունքներ

  • Ստեղծվել են կոմպոստացման կետեր 11 ուսումնական հաստատություններում
  • Մասնագիտացված վերապատրաստման ծրագիր է կազմակերպվել ընտրված հաստատությունների շուրջ 500 ուսանողների համար
  • Տեղական կազմակերպություններում (գրասենյակներում) և տնային տնտեսություններում տեղադրվել են 12 փակ տարածությունների համար նախատեսված կոմպոստացման ամաններ
  • Արմավիրում տեղադրվել են կոմպոստացման 20 ամաններ (PolishAid-ի կողմից տրամադրված լրացուցիչ ֆինանսավորման միջոցով)
  • Ավելի քան 20 տոննա օրգանական թափոններ չեն հայտնվել աղբավայրում
  • Մշակվել և տարածվել է ավելի քան 50 հաղորդակցման նյութ (տեսանյութեր, սոցիալական ցանցերում գրառումներ, ուսումնական նյութեր և այլն):
  • Կազմակերպվել է ավելի քան 20 առցանց և օֆլայն կարողությունների զարգացման դասընթաց և միջոցառում գործընկեր հաստատությունների համար (ներառյալ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը)
  • Ավելի քան 53,400 մարդ միացել է նախագծին՝ օֆլայն և առցանց արշավների միջոցով
  • Կրթական վերապատրաստման դասընթացներ ավարտած անձանց շրջանում պատասխանատվության բարձրացում
  • Մեթան գազի արտանետումների և աղբավայրերում ինքնաբուխ հրդեհների կրճատում՝ օրգանական թափոնների նվազման շնորհիվ
  • Ջրում և հողում թունավոր տարրերի առկայության նվազում՝ քիմիական պարարտանյութերի օգտագործման նվազման հետևանքով

Մեդիա

«Արուսյակ մանկական զարգացման կենտրոն» ծրագիր