Տեղական կազմակերպությունների կարողությունների զարգացում գործնական գիտելիքների փոխանակման միջոցով՝ աջակցելով Լեռնային Ղարաբաղի տեղահանված ՀԿ-ներին

Հուլիս 2023 - ընթացիկ / Հայաստան

Ծրագրի ընդհանուր նպատակն է ապահովել էական տեսական և գործնական հմտություններ և բարձրացնել Հայաստանի ոչ արտոնյալ համայնքներում գործող ՀԿ-ների և այլ շահույթ չհետապնդող կառույցների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված շահույթ չհետապնդող կառույցների ներկայացուցիչների կարողությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են դրամաշնորհների նախապատրաստումը, նախագծերի կառավարումը, ռազմավարական պլանավորումը, հասարակայնության հետ կապերի հմտությունների զարգացումը և այլն: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ։

Ընդլայնել ջանքերը

Շահույթ չհետապնդող կազմակերպությունները կարևոր դերակատարություն ունեն իրենց համայնքներում և տեղական ինքնակառավարման մարմիններում գործողությունների թափանցիկությանը հետևելու, շահերի պաշտպանությունն ապահովելու և զարգացումն ու նորարարությունը խթանելու գործում: ՀԿ-ների, տեղական ակտիվ խմբերի (ՏԱԳ) և Արցախից տեղահանված շահույթ չհետապնդող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից տարբեր ոլորտները բարելավելու իրենց առաքելությանն աջակցելու նպատակով, «Այ Էս Էս Դի» ՀԿ-ն իրականացնում է կարողությունների զարգացման մի շարք ուսուցողական միջոցառումներ, որոնք ուղղված են հիմնական հմտությունների բարելավմանը: Դրանք ներառում են դրամաշնորհներին դիմելու ընթացակարգը, դոնորների հետ հարաբերությունների ստեղծումը, նախագծերի և ֆինանսական կառավարումը, ռազմավարական պլանավորումը, հասարակայնության հետ կապերը և հաղորդակցությունը: Խմբային գործնական դասընթացների և անհատական խորհրդատվությունների միջոցով թիմը բարձրացնում է ընտրված շահագրգիռ կողմերի հմտությունները:

120+

Դասընթացներ և անհատական խորհրդատվական հանդիպումներ

60+

ՀԿ-ներ/ակտիվ խմբեր որպես շահառու

2

ՀԿ-ներ ստացել են ֆինանսավորում

ISSD-ն իրականացնում է կարողությունների զարգացման մի շարք միջոցառումներ,
որոնք կենտրոնացած են հիմնական հմտությունների բարելավման վրա:

Դրամաշնորհների նախապատրաստում

Դոնորներ

Նախագծերի և ֆինանսների կառավարում

Ռազմավարոթյուն

Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցություն

2023 թվականին, երբ Հայաստանը ․․․

․․․ բախվեց ահռելի հումանիտար ճգնաժամի, որի պատճառով ավելի քան 100,000 մարդ ենթարկվեց ներքին տեղահանման, որոշվեց ծրագիրը ադապտացնել՝ աջակցությունն ուղղելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված հասարակական կազմակերպություններին և այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին: Հիմնվելով ծրագրի հաջողության վրա՝ «Այ Էս Էս Դի» ՀԿ-ն ընդլայնեց նախաձեռնությունը՝ կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի ՀԿ-ների և այլ կազմակերպությունների կարողությունների զարգացման վրա, ինչպես նաև առաջարկելով փոքր ենթադրամաշնորհներ՝ նոր ծրագրեր իրականացնելու նպատակով:

«Տեղական կազմակերպությունների կարողությունների բարելավում գործնական գիտելիքների փոխանակման միջոցով, 2-րդ փուլ. աջակցելով Լեռնային Ղարաբաղի տեղահանված ՀԿ-ներին» ծրագրի շրջանակներում վերապատրաստման դասընթացներին մասնակցելուց հետո ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն են ստացել դիմելու նախագծային դրամաշնորհների՝ յուրաքանչյուր դրամաշնորհի համար ընդհանուր 2,100,000 ՀՀ դրամի չափով: Առաջին փակ դրամաշնորհային մրցույթի ընթացքում ֆինանսավորվել են երկու նոր նախագծեր:

«Առաքելություն Արցախ» կրթական ՀԿ-ն

ֆինանսավորում է ստացել իր "Արուսյակ մանկական զարգացման կենտրոն" ծրագրի համար: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում իրականացվող վեցամսյա այս նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել կենտրոնի կողմից Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին մատուցվող ծառայությունների որակը և շարունակականությունը:

«Մտքի ուժ» գիտակրթական ՀԿ-ն

դրամաշնորհ է ստացել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների գնահատման, դասակարգման և իրազեկվածության բարձրացման և տարբեր տեղեկատվական-լուսավորչական և հետազոտական միջոցառումների միջոցով համապատասխան լուծումներ առաջարկելու համար:

Հայտերի երկրորդ մրցույթը հայտարարվել է 2024 թվականի դեկտեմբերին, իսկ ընտրված նախագծերը ֆինանսավորում կստանան 2025 թվականի սկզբին։ Ընտրված նախագծերի վերաբերյալ թարմացված տեղեկատվությունը հասանելի կլինի 2025 թվականի փետրվարին:

Ծրագրի արդյունքները

Ծրագիրն իրականացվել է Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևանում: Մինչ մարզերում անցկացվող դասընթացներն ուղղված էին տեղական կազմակերպությունների կարողությունների բարելավմանը, Երևանում անցկացվող դասընթացներն ուղղված էին Արցախից տեղահանված ոչ առևտրային կազմակերպություններին: Այս կազմակերպություններին հետագա աջակցության համար «Այ Էս Էս Դի» ՀԿ- ն հայտարարել է մի շարք դրամաշնորհային կանչեր Երևանում անցկացված դասընթացներին մասնակցած շահագրգիռ կողմերի համար՝ աջակցություն ցուցաբերով նրանց անցումային գործունեությանը դրամաշնորհների միջոցով:

Ծրագիրը խթանում է սեփականության զգացումը, հզորացնում է տեղական ոչ առևտրային կազմակերպություններին և հնարավորություն է տալիս նրանց ավելի մեծ վերահսկողություն ձեռք բերել սեփական զարգացման հնարավորությունների վերաբերյալ ինչպես տեղական, այնպես էլ ազգային մակարդակով: Բացի այդ, ծրագիրը նպաստում է Հայաստանում գործող շահույթ չհետապնդող ներկայացուցիչների ցանցի ստեղծմանը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները հայտնում են`

  • Հմտությունների մակարդակի բարձրացում
  • Իրազեկվածության բարձրացում
  • Բարելավված աշխատանքային գործընթացներ
  • Բարելավված կոալիցիաներ/ցանցեր
  • Ձևակերպված ռազմավարություն/մոտեցում
  • Իրականացված գործողություններ

Վկայություններ

Արամայիս

Աղաբեկյան

«Մտքի ուժը» գիտական-հասարակական կազմակերպություն (Արցախ)

«Արցախից տեղափոխված ՀԿ-ների համար այս միջոցառումը բավականին կարևոր է և լուրջ, քանի որ այն կարող է հիմք հանդիսանալ հետագա մեր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում ճիշտ մեկնարկից սկսելու համար։ Շնորհակալ ենք այսպիսի մակարդակի միջոցառման համար»:

Արինա Գաբրիելյան

«Կրթություն՝ հանուն ապագայի» ՀԿ (Արցախ)

«Դասընթացը բովանդակալից էր, անձնա-կազմը՝ պրոֆեսիոնալ, միջավայրը՝ հաճելի։ Դասընթացի ընթացքում ստացանք կարևոր գիտելիքներ նախագծերի ռազմավարական պլանավորման և ֆինանսական կառավար-ման վերաբերյալ, որոնք, անշուշտ, կկիրառվեն մեր կազմակերպության հետագա գործու-նեության մեջ»:

Քրիստին Բալայան

«Միլագրի» հիմնադրամ (Արցախ)

«Միանշանակ կարող եմ ասել, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է մտածի շարունակական ինքնակրթության մասին։ Այս դասընթացը նմանը չունեցող հնարավորություն էր մասնագիտական հմտությունների մակարդակը բարձրացնելու համար»։

Մեդիա

«Արուսյակ մանկական զարգացման կենտրոն» ծրագիր