Աշխարհն Առանց
Թափոնների

Նոյեմբեր 2022 - Դեկտեմբեր 2023
Ծրագրի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը թափոնների կառավարման և վերամշակման վերաբերյալ՝ Երևանի դպրոցներում խթանելով բնապահպանական կրթությունը և վերամշակմանն ուղղված գործողությունները:

Յուրաքանչյուր դպրոց պետք է տեսակավորի թափոնները
«Աշխարհն առանց թափոնների» նախագիծը իրականացվում է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ։ Նախագիծն ուղղված է բարելավելու թափոնների կառավարման համակարգը Հայաստանում, բարձրացնելու բնապահպանական իրազեկվածության աստիճանը դպրոցահասակ երեխաների շրջանում, ինչպես նաև աջակցելու տեղական նախաձեռնություններին, որոնք կենտրոնանում են թափոնների հավաքագրման և վերամշակման մշակույթի ձևավորման և գործնական աշխատանքների իրականացման վրա: Ծրագրի շրջանակներում դպրոցների աշակերտները մրցակցում են, որպեսզի տեսակավորեն առավելագույն քանակությամբ պլաստիկ և թուղթ՝ ապահովելով դրանց պատասխանատու վերամշակումը։
Դպրոցականների մոտ կրթական ծրագրերի միջոցով թափոնների տեսակավորման մշակույթի ձևավորումը կարևոր նշանակություն ունի բնակչության վարքագծի և թափոնների կառավարման համակարգի արդյունավետ գործունեության վրա։
150
Երևանի դպրոցներ, որոնք տեսակավորում են թափոնները
85 792
ուսանողներ ներգրավված են տեսակավորման գործընթացում
6 100
կգ պլաստիկ տեսակավորվել և ուղարկվել է վերամշակման
12 580
կգ թուղթ տեսակավորվել և ուղարկվել է վերամշակման
Մրցույթի արդյունքները
Վերջին երեք տարիների ընթացքում Երևանի 150 հանրակրթական դպրոցներում տեղադրվել են պլաստմասե և թղթի տեսակավորման տարաներ։ Ուսանողների շրջանում վերամշակումը խրախուսելու նպատակով անցկացվել է ամենամյա մրցույթ: Հաղթող դպրոցը որոշվել է ըստ յուրաքանչյուր աշակերտի տեսակավորված թափոնների քանակի՝ նպատակ ունենալով խրախուսել վերամշակման պրակտիկան:


Ծրագրի արդյունքները
Ծրագրի շրջանակներում նաև մշակվել են մի շարք կրթական նյութեր՝ աշխատանքային ձեռնարկ վեցերորդ և յոթերորդ դասարանի աշակերտների համար, ուղեցույցներ, ներկայացումներ աշակերտների ու ուսուցիչների համար և այլն: Ծրագրում ներգրավված բոլոր դպրոցների վեցերորդ և / կամ յոթերորդ դասարանցիների համար կազմակերպվուն են դասընթացներ: Կազմակերպվել են վերապատրաստումներ ու խորհրդատվություններ ուսուցիչների ու դպրոցի անձնակազմի համար, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումներ՝ նպաստելու ծրագրի կայունությանն ու զարգացմանը:
